Ելքը Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմի մեջ մտնելն է․ Պողոս Ակոպով

100-ամյակը բոլորած Խորհրդային դիվանագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան, Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահ ՊՈՂՈՍ ՍԵՄՅՈՆՈՎԻՉ ԱԿՈՊՈՎԸ (Պողոս Սիմոնի Հակոբյան) հսկայական ներդրում է ունեցել խորհրդային դիվանագիտության զարգացման գործում, դաստիարակել է իրավահաջորդների մի ամբողջ համաստեղության, աշխատել է Մերձավոր Արեւելքի երկրներում՝ Լիբիայում, Եգիպտոսում, Քուվեյթում, ընկերություն է արել այնպիսի ականավոր քաղաքական գործիչների հետ, ինչպիսիք են Եվգենի Պրիմակովը, Էդուարդ Շեւարդնաձեն, շփվել է Արամ Խաչատրյանի հետ, նարդի է խաղացել Քադաֆիի հետ...

Կյանքը հեշտ չէր, բայց հետաքրքիր, սակայն, ինչպես ինքը՝ Պողոս Սեմյոնովիչն է ասում, այս ամենը չէր պատահի, եթե մանկությունից ի վեր իր կյանքի ճանապարհին չհանդիպեր բարի, կարեկից եւ պարկեշտ մարդկանց։ Եվ այսօր՝ 100 տարեկան հասակում, Պողոս Սեմյոնովիչն ապրում է ակտիվ, հագեցած կյանքով, մասնակցում է բազմաթիվ միջոցառումների, շփվում է մտերիմների ու ընկերների հետ, ինչպես նաեւ նյութեր է պատրաստում իր հայրենիքում թանգարանի բացման համար եւ գրում հուշագրություններ։ 2025 թվականին նա դարձավ «Սոգլասիե» («Согласие») մրցանակի դափնեկիր եւ պարգեւ ստացավ «Մարդ-լեգենդ» անվանակարգում։ Անցած բարդ ուղու, ինչպես նաեւ շատ այլ թեմաների շուրջ զրուցել ենք հոբելյարի՝ Պողոս Սեմյոնովիչ Ակոպովի հետ։

ԻՆՉՊԵՍ ՊԱՏԱՀԵՑ, ՈՐ ՄԻ ՀԱՍԱՐԱԿ ԳՅՈՒՂԱՑԻ ՏՂԱ ԴԱՐՁԱՎ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ

Պատմեք, խնդրում եմ, Ձեր արմատների մասին, որտեղի՞ց եք։

 Ես ահա նոր եմ սկսել գրի առնել հուշերս, արդեն կեսը կա։ Վերնագրել եմ դրանք «Ժամանակ։ Իրադարձություններ։ Մարդիկ։ Մեծ տերության դեսպան դարձած սովորական խորհրդային մարդու հուշերը»։ Եվ առաջինը՝ ինչպե՞ս պատահեց, որ մի հասարակ գյուղացի տղան հեռավոր, Աստծո կողմից մոռացված լեռնային գյուղից դարձավ այնպիսի իսկապես մեծ տերության դեսպան, ինչպիսին էր Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների Միությունը։ Ոմանք համարում են, թե դա իբր անձնական որակներ են, ունակություններ, էլի ինչ-որ բան։ Ես ապացուցում եմ, որ դա այդպես չէ։ Ես այնպիսին եմ, ինչպես միլիոնավորները։ Բայց ինչպե՞ս եղավ, որ ես դեսպան դարձա։ Արդյո՞ք դա այնպիսի մի ժամանակ էր, երբ գյուղացի տղաները կարող էին դառնալ դեսպաններ։ Պետք է ասել, որ իմ կյանքում եղել են իրադարձությունների երեք կամ չորս փուլեր, որոնք ինձ մղել են այս ուղու վրա, եւ, որ պակաս կարեւոր չէ, դրանք այն մարդիկ էին, որոնք հանդիպեցին իմ կյանքի ճանապարհին, եւ ես օրինակներ եմ բերում՝ ով, ինչ եւ ինչպես։

Պատերազմական ծանր ժամանակներ էին։ Ես աշխատում էի երկաթուղում, մենք ունեինք Անդրկովկասյան երկաթուղի՝ Աղստաֆից մինչեւ Բաքու, այնուհետեւ նաեւ՝ Հյուսիսկովկասյան երկաթուղին։ Նորմալ կյանք չկար՝ առավոտից մինչեւ երեկո… Քնում էիր գուցե երեք կամ չորս ժամ, իսկ հետո գրեթե ամբողջ մի օր փայտակոճերի վրա՝ այստեղ-այնտեղ։ Եվ, իհարկե, այն ժամանակ՝ պատերազմի ժամանակ, նորմալ սնունդ չկար։ Սկզբում ստանում էինք 300 գրամ հաց, իսկ արդեն վերջում՝ 400 գրամ։ Բայց գոյատեւեցինք։

Ես ծնվել եմ հայկական ընտանիքում՝ Վրացական ԽՍՀ Ախալցխայի շրջանի Քվեմո Սխվիլիսի գյուղում («...գյուղը նախկինում կոչվում էր Ներքին Սուֆլիս, գտնվում էր Վրաստանի արեւմուտքում՝ թուրքական սահմանից 5-8 կմ հեռավորության վրա»,– Պողոս Սեմյոնովիչ Ակոպովի հուշերից): Ես ծնվել եմ երկու անգամ՝ ըստ եկեղեցու գրանցամատյանի՝ 1925 թվականի հուլիսի 25-ին, իսկ ծննդյան վկայականում գրված էր 1926 թվականի օգոստոսի 10: Սա հայտնի դարձավ, երբ ես կորցրի ծննդյանս վկայականը, սկսեցին փնտրել պատճենը, չգտան, իսկ եկեղեցու գրքում գրված էր 1925 թվականի հուլիսի 25:

Դուք շատ եւ երկար ժամանակ եք աշխատել Մերձավոր Արեւելքի երկրներում։ Ի՞նչ հետաքրքիր բան կարող եք պատմել կյանքի մասին, օրինակ, Եգիպտոսում կամ Լիբիայում։

 Ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո ինձ ուղարկեցին Եգիպտոս։ Առաջին հինգ տարիները շատ դժվար շրջան էին։ Հատկապես ուզում եմ ընդգծել, որ այն ժամանակ մենք Նասերին համարում էինք իմպերիալիզմի գործակալ, չէինք ընդունում, որ Եգիպտոսում տեղի են ունենում ինչ-որ առաջադիմական փոփոխություններ՝ թե՛ դեսպանությունում, թե՛ առեւտրային ներկայացուցչությունում։ Մի խոսքով, 1960-ից մինչեւ 1964 թվականը ես պայքարել եմ, ուսումնասիրել ամեն ինչ, կազմել եմ համապատասխան զեկույցներ այն մասին, որ Եգիպտոսում իսկապես տեղի են ունենում առաջադիմական սոցիալ-տնտեսական վերափոխումներ։ Դա շատ պատասխանատու ժամանակաշրջան էր։ Բոլորը՝ ե՛ւ դեսպանությունը, ե՛ւ առեւտրային ներկայացուցչությունը, ե՛ւ մեր լրագրողները, այդ թվում նաեւ իմ ընկեր Ռիբակովը, բոլորն էլ այլ դիրքորոշումն ունեին։ Կարծում եմ, որ դա Եգիպտոսում իմ հաջողության գագաթնակետն էր, երբ իմ հետազոտությունների շնորհիվ 1964 թվականի մարտին Նիկիտա Խրուշչովն այց կատարեց Եգիպտոս, եւ ամեն ինչ շրջվեց։ Սկսեցին կարգավորել դիրքորոշումները, եւ այդ ժամանակից սկսած՝ Եգիպտոսի հետ բոլորովին այլ հարաբերություններ եղան։ Այդ ժամանակ մենք ընդունեցինք, որ Եգիպտոսում տեղի էին ունենում սոցիալիստական բնույթի ​​սոցիալ-տնտեսական վերափոխումներ։ Ահա դա շրջադարձային պահ էր մեր հարաբերություններում եւ անձամբ իմ նկատմամբ վերաբերմունքում։

Այնուհետեւ՝ արդեն երկրորդ գործուղումը՝ 1968-ից մինչեւ 1977 թվականը՝ գրեթե 10 տարի անընդմեջ, այսինքն՝ ես ընդհանուր առմամբ մոտ 16 տարի անցկացրի Եգիպտոսում։ Երբ ես արդեն Եգիպտոսում գործերի ժամանակավոր հավատարմատար էի, տեղի ունեցավ Անդրեյ Գրոմիկոյի այցը։ Ես ապահովեցի այդ այցը այն մակարդակով, որը նրան դուր եկավ, եւ այդ ժամանակ Գրոմիկոյի վերաբերմունքն իմ նկատմամբ փոխվեց։ Ես նրան դուր եկա, ինչպես ասում են։ Երբ 1977 թվականին վերադարձա Մոսկվա, ինձ նշանակեցին ամբողջ Մերձավոր Արեւելքի բաժնի վարիչի տեղակալ։ Արդեն 1983 թվականին ինձ նշանակեցին դեսպան Քուվեյթում։ Այնտեղ ես իսկապես հասա նրան, որ Քուվեյթի ամիրան (էմիր) էլ իմ առաջարկով պատրաստ էր Խորհրդային Միությանը տրամադրել 10 միլիարդ դոլարի վարկ՝ արտոնյալ պայմաններով։ Դա Քուվեյթի հետ մեր հարաբերությունների վերելքի ժամանակաշրջանն էր։ Այդ ժամանակ արդեն նախարար է դառնում Էդուարդ Շեւարդնաձեն, եւ նրա նախաձեռնությամբ ինձ տեղափոխվեցին Լիբիա։ Գրոմիկոն արդեն ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահն էր։ Երբ մեկնելուց առաջ այցելեցի նրան, նա իմ առջեւ խնդիր դրեց. «Մենք Ձեզ տեղափոխում ենք Լիբիա, քանի որ մինչ այժմ մեր դեսպաններին չի հաջողվել վստահելի հարաբերություններ հաստատել Քադաֆիի հետ։ Ձեր խնդիրն է՝ հաստատել վստահելի հարաբերություններ եւ հատուկ ուշադրություն դարձնել ռազմատեխնիկական համագործակցությանը»։ Այնուհետեւ նա ինձ խրատներ տվեց։ Այդ խրատներից մեկն էր. «Գիտե՞ք, Քադաֆիի հետ առավելագույնս անկեղծ եղեք»։ Ես նրան հարցնում եմ. «Անդրե՛յ Անդրեեւիչ, իսկ որտե՞ղ է այդ սահմանը»։ «Դրա համար էլ Դուք դեսպան եք, որպեսզի որոշեք, թե որտեղ կա սահման, որտեղ՝ ոչ»։

Ինձ հաջողվեց Քադաֆիի հետ հաստատել այնպիսի հարաբերություններ, որ նա ինձ ավելի լավ էր ընդունում, քան իր վարչապետին։ Ես նրա հետ հանդիպել եմ ավելի քան 40 անգամ, եւ երբ ինձ արդեն հետ կանչեցին, Քադաֆին ինձ ասում է. «Դու ինչո՞ւ ես հեռանում»։ Ես ասում եմ. «Դե, նախ, ես այստեղ հինգ տարի նստեցի, եւ երկրորդ՝ ես շուտով արդեն թոշակի եմ անցնում»։ «Ո՛չ,– ասում է նա,– խնդիրը դա չէ»։ Նա չէր ուզում, որ ես հեռանամ։ Լիբիայում ինձնից առաջ մի հայ դեսպան էլ կար՝ Թովմասյանը (Սուրեն Հակոբի Թովմասյան - խորհրդային կուսակցական գործիչ, դիվանագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան։ Աշխատել է Լիբիայում 1965-ից մինչեւ 1970 թվականը – հեղինակ)։ Նրան հետագայում տեղափոխեցին Վիետնամ։ Եվ նրանք բոլորը (լիբիացիները) անընդհատ ընդգծում էին. «Ինչո՞ւ ենք մենք լավ վերաբերվում հայերին։ Որովհետեւ նրանք լավ են վերաբերվում մեզ»։

Հայտնի է, որ Շեւարդնաձեն հրավիրել է Ձեզ պաշտոն զբաղեցնելու Վրաստանում, երբ վերադարձավ այնտեղ։ Պատմեք, խնդրեմ, թե ինչու չգնացիք, չէ՞ որ դա Ձեր հայրենիքն է։

Լիբիայից հետո սկսվում է իմ կյանքի երրորդ շրջանը։ Շեւարդնաձեի մոտ աշխատել եմ որպես Արտաքին քաղաքականության ասոցիացիայի ղեկավարի տեղակալ։ Բայց մենք մեկ տարի միասին աշխատեցինք, իսկ հետո նա գնաց Վրաստան։ Նրան հրավիրել էին գլխավորելու պետությունը, եւ նա հրավիրեց ինձ գնալ իր հետ։ Ես հրաժարվեցի։ Նա հարցրեց ինձ, թե՝ ինչո՞ւ։ Պատասխանեցի, որ Վրաստանից չեմ հեռացել նրա համար, որպեսզի վերադառնամ. «Ինչպես Դուք մի անգամ ասացիք, Վրաստանը վրացիների համար է։ Ինչպե՞ս կընդունեն այնտեղ Ձեզ եւ ինձ։ Վրացական երկրի ղեկավարի օգնականները հայեր են։ Նրանք Ձեզ չեն ընդունի»։ Եվ ես չգնացի։ Իսկ մեկ տարի անց ինձ ընտրեցին Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահ։ Եվ մինչ օրս ես նախագահն եմ ու միաժամանակ ԱԳՆ-ի վետերանների խորհրդի նախագահության անդամ։ Կա նաեւ մի այսպիսի կազմակերպություն՝ «Կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերություն», որը գլխավորում է Սերգեյ Ստեպաշինը։ Այս ընկերությունն ունի պատվավոր անդամների կոմիտե, որը գլխավորում է պատրիարք Կիրիլը։ Այնտեղ կա մոտ 20 մարդ, այդ թվում նաեւ Ձեր խոնարհ ծառան։

«ՀԱՅԵՐԻՍ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ Է ՌԴ-Ի ՀԵՏ»

Պողո՛ս Սեմյոնովիչ, եկեք խոսենք Հայաստանի մասին։ Ե՞րբ եք եղել վերջին անգամ։

Ես մի քանի հոդված եմ գրել Հայաստանի մասին։ Թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային շրջանում ինձ հաճախ էին խնդրում արտահայտվել Հայաստանի արտաքին քաղաքական հայեցակարգի մշակման մասին։ Ասում էի, որ ես Հայաստանի քաղաքացի չեմ, չնայած հայ եմ։ Սա՝ առաջին։ Երկրորդ՝ ես չեմ ապրում Հայաստանում։ Ես չգիտեմ, թե ինչ է այնտեղ կատարվում, ինչ գործընթացներ են ընթանում։ Հետեւաբար, ես բավարար իրազեկված չեմ այս հարցում։ Բայց որպես հայ, քանի որ դա իմ պատմական հայրենիքն է, ես մտահոգվում եմ նրա համար եւ այն ամենի, ինչ այնտեղ տեղի է ունենում։ Սա ազդում է ինձ վրա, եւ իմ մեջ մշակվում է իմ դիրքորոշումը, բայց Հայաստանում ապրող հայ ժողովուրդը պետք է ինքը որոշի։

Իսկ ինչ վերաբերում է իմ անձնական կարծիքին, ես համարում եմ, որ Հայաստանի նման փոքր երկրներն այս կամ այն ​​չափով կարիք ունեն մեծ տերության, որը կապահովի նրա ինքնուրույնությունը, կապահովի անվտանգությունը, կպաշտպանի նրա շահերը: Առանց հովանավորության Հայաստանի նման երկրի համար դժվար կլինի ինքնուրույն գոյատեւելը: Նրա վրա աչք կդնեն բոլոր կողմերից, բոլորը կցանկանան օգտագործել նման երկիրը իրենց շահերի համար՝ առանց հաշվի առնելու Հայաստանի շահերը: Այդ պատճառով յուրաքանչյուր նման երկիր պետք է իր համար հովանավոր ընտրի, որը կկարողանա պաշտպանել իր շահերը: Մենք՝ հայերս, մեր կաշվի վրա զգացել ենք, որ երբ մեզ համար դժվար է, երբ մենք հայտնվում ենք ծանրագույն իրավիճակում, մեր հայացքն ուղղում ենք Ռուսաստանի կողմը: Եվ ես ասում եմ, որ մեր՝ հայերիս ճակատագիրը դարձյալ ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ:

 Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, օրինակ՝ եվրոպական պետությունների գագաթաժողովը ընտրություններից առաջ։

 Իմ կարծիքը. մենք բնական կարիք ունենք Ռուսաստանի հետ կապերի։ Ես նույնիսկ առաջարկեցի անցյալ տարի, կարծեմ, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը. ելքը Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմի մեջ մտնելն է։ Կարծում եմ՝ մենք այլ ճանապարհ չունենք։ Մենք հարկավոր ենք Արեւմուտքին Ռուսաստանին հակառակադրվելու, ուրիշ ոչ մի բանի համար։ Խորհրդային շրջանում, չնայած գիտեմ, ոչ բոլորն են համաձայն ինձ հետ, բայց ես հո գիտեմ, որ Հայաստանի բյուջեի 30 %-ը կազմվում էր միութենական բյուջեի հաշվին։ Հայաստանում կային միութենական նշանակության, միութենական-հանրապետական ​​նշանակության ձեռնարկություններ, որոնք ֆինանսավորվում էին միութենական բյուջեի հաշվին։ Այսօր այդ ձեռնարկությունները չկան։ Փաշինյանները գալիս ու գնում են, իսկ օբյեկտիվ կարիքը, օբյեկտիվ պայմանները, ժողովրդի վերաբերմունքը մնում են։

— Ի՞նչ կցանկանայիք մեր ընթերցողներին։

— Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես է լինում, որ հայերը՝ ոչ թե Հայաստանից դուրս ելած, այլ այնպիսի շրջաններից, ինչպես Վրաստանը կամ այլ երկրներ, ավելի մեծ հաջողությունների են հասնում, քան Հայաստանի հայերը։ Իսկ ես պատասխանում եմ, որ մենք պետք է աշխատանքի մեջ խրվեինք եւ ապացուցեինք, որ ուղտ չենք։ Մեզ համար ավելի դժվար էր ապրել մեր կյանքով, քանի որ մենք օտար երկրներում ենք։ Ինձ մի անգամ Նասերը նույնիսկ ասաց. «Մենք հարգում ենք ձեզ՝ հայերիդ, որովհետեւ Դուք ազնիվ եք, չեք ծախվում»։ Երբ ես գնացի Եգիպտոս, այնտեղ մոտ 50 000 հայ կար։ Եվ դուք ինքներդ էլ գիտեք, որ հայերը եղել են ե՛ւ վարչապետներ, ե՛ւ զբաղեցրել են այլ բարձր պաշտոններ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք դավաճանությամբ չենք զբաղվում այն երկրում, որտեղ ապրում եւ աշխատում ենք։ Ես իմ մասին չեմ խոսում, այլ ընդհանրապես հայերի մասին։ Հետեւաբար, ուզում եմ ասել՝ հպարտ եմ, որ հայ եմ եւ մաղթում եմ, որ բոլոր հայերը ապագայում ճիշտ ընտրություն կատարեն հանուն Հայաստանի։

Հարցազրույցը վարեց ՆԱՆԱ ԱՎԵՏԻՍՈՎԱՆ

Թարգմանություն՝ «Ноев ковчег» թերթից

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում