Սարգսյան եղբայրները կպայքարե՞ն քաղաքապետի աթոռի համար
ՆերքաղաքականՀամապետական ընտրությունների կրքերը դեռ չմարած` անցնում ենք մյուսին՝ առջեւում 2028 թվականի ՏԻՄ ընտրություններն են, եւ Երեւանը կրկին պիտի ընտրի:
Արդեն իսկ ներքաղաքական դաշտում սկսել են վերադասավորումներ, որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ լրջորեն նախընտրական պատրաստություն են տեսնում։ Սակայն, շատերը դեռեւս փորձում են իրենց հայտ ներկայացնելու մասին տեղեկությունները հնարավորինս ծածուկ պահել։
«Իրավունք»-ին հասած լուրերի համաձայն` Սարգսյան եղբայրները՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ վարչապետի նախկին խորհրդական Նաիրի Սարգսյանը, եւս պատրաստվում են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություներին: Հաշվի առնելով ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ սոցցանցային ակտիվությունը քաղաքային թեմաներով եւ չբացառելով հավանանակությունը` «Իրավունք»-ը փորձեց իսկությունը պարզել հենց նրա հետ զրույցում։
Վերջինս երկար ծիծաղելուց հետո պատասխանեց, որ նման լուրերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն, եւ որ իրենք՝ Սարգսյան եղբայրները, մտադրություն չունեն 2028 թվականին քաղաքապետի աթոռի համար պայքարելու: Հատկանշական է, որ Սարգսյանը շեշտեց իր հարգանքը ներկայիս քաղաքապետի նկատմամբ՝ վերջակետ դնելով շրջանառվող լուրերին։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

