Քաղաքապետարանն ուժեղացված ռեյդեր է իրականացնում
ԹեմաՎերջին օրերին Երեւանի քաղաքապետարանը զգալիորեն ակտիվացրել է փողոցային առեւտրի դեմ իրականացվող վերահսկողական միջոցառումները։ Մեր տեղեկություններով՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացվում են ուժեղացված ռեյդեր, որոնց թիրախում հայտնվել են փողոցային առեւտուր իրականացնող քաղաքացիները։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ խախտումներ արձանագրելու դեպքում առեւտրականներին կա՛մ տուգանում են մինչեւ 300 հազար դրամի չափով, կա՛մ առգրավում են մոտ 300 հազար դրամ արժողությամբ ապրանք։
Փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիները դժգոհում են, որ նման խիստ միջոցները ծանր սոցիալական հետեւանքներ են ունենում՝ հատկապես այն պայմաններում, երբ շատերի համար այդ գործունեությունը եկամտի միակ աղբյուրն է։ Մինչդեռ քաղաքապետարանը շարունակում է հայտարարել, որ պայքարը ապօրինի փողոցային առեւտրի դեմ նպատակ ունի ապահովել քաղաքային միջավայրի կարգուկանոնը եւ օրենքի պահանջների պահպանումը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

