Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը․ Շարմազանով

Ներքաղաքական

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ  այդ ընտրությանը։
Վերջին շրջանում հաճախ է հրապարակ նետվում թեզը ,թե որտե՞ղ է Հայաստանի ապագան։

Ավելին.կատաղի պայքար է ծավալվում ԵՄ ու ԵԱՏՄ ջատագովների միջեւ։

Հարկ է նշել,որ ցանկացած ընտրություն ինքնանպատակ լինել չի կարող։

Այն պետք է բխի ՀՀ պետական ու ազգային շահերըց ելնելով։

ԵՄ- մասին...

ԵՄ-ում ՀՀ-ի անդամությանը ոչ սպասող կա ու ոչ էլ՝ առաջարկող։

ԵՄ -ն նույնիսկ ՀՀ-ին ասոցիատիվ անդամության հեռանկար չի խոստացել ու այստեղ ԵՄ մեր գործընկըրները ազնիվ են։

Ուստի ՔՊ-ի կողմից ԱԺ-ում դեպի ԵՄ անդամություն նպատակ հռչակելու քվեարկության իրականացումն ընդամենը քարոզչական փուչիկ էր։

Ի դեպ,այդ պոպուլիստական օրինագծին դեմ է քվեարկել միայն Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
ԵԱՏՄ-ի մասին..

Ժամանակը ցույց տվեց ,որ ԵԱՏՄ-ին անդամակցելու նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր ,այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք։

Այդ որոշումը սպասարկել է ՀՀ քաղաքացիների շահերը ։

Այսօրվա կառավարիչների արկածախնդրային քայլերն արդեն հանգեցնում են լուրջ խնդիրների գյուղատնտեսության ոլորտում,իսկ արտահանողները կանգնած են անլուծելի թվացող խնդիրների առաջ։

Ու այս ամենն արդյունք է օրվա կառավարիչների չհաշվարկված քայլերի։

Անվտանգային առումով էլ ԵՄ-ն անվտանգային կազմակերպություն չէ ու անվտանգություն արտահանող կառուց չէ,առնվազն այս պահին։

Պետք է նշել,որ տարածաշրջանում  լուրջ անվտանգային խաղացող է ՆԱՏՕ -ի անդամ Թուրքիան,որն Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է եւ ՀՀ անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք / առնվազն Ադրբեջանին անվերապահ աջակցելու մասով/։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը,ու՞ր պետք է գնա։

Մեկն ասում է՝ Արեւմուտք,էն մեկը՝ Արեւելք,էն մյուսն էլ՝ Հյուսիս։
Հայաստանը պետք է մնա իր տեղում։
Իսկ  ո՞րն է այդ տեղը։

1991-ի սեպտեմբերի 21- ին հայ ժողովուրդը հանրաքվեով որոշել  է Հայաստանի տեղը՝ Անկախ Հայաստանի Հանրապետություն։
Անկախ պետություն ու ոչ թե պլացդարմ, ֆորպոստ կամ վիլայեթ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում