ՀԿԵ-ն զեղչեր է անում մասնագիտական տոնի կապակցությամբ
Երկաթուղայինի մասնագիտական տոնի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիների համար սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր՝ մինչև 12 տարեկան երեխաների համար 100%, 12 տարեկանից բարձր ուղևորների համար՝ 50%։
Զեղչը չի տարածվում արագընթաց Երևան-Գյումրի-Երևան գնացքի վրա:

