Սիմոնյանը պատրաստվում է զբաղեցնել Զավենիչի տե՞ղը
Ներքաղաքական«Իրավունք»-ի տեղեկություններով՝ Հայաստանի շնորհապետական կուսակցության հիմնադիր նախագահ Գուրգեն Սիմոնյանն արդեն ակտիվ պատրաստվում է 2028 թվականի Երեւանի ավագանու ընտրություններին։ 2026-ի խորհրդարանական ընտրություններում ստացած 30 807 ձայնից (2.11%) ոգեւորված՝ նա, ըստ քաղաքական շրջանակների, հավակնում է զբաղեցնել Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության տեղը Երեւանի ավագանիում՝ հաշվի առնելով վերջինիս, եթե չասենք խայտառակված, ապա նվազած վարկանիշը։ Ըստ էության, քաղաքական հաշվարկն այն է, որ Զավենիչի ընտրազանգվածը լիովին կարող է անցնել Գուրգեն Սիմոնյանին՝ նկատի ունենալով, որ նա եւս իր հակառուսական հռետորաբանությամբ բոլորովին չի զիջում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

