Դատելով Պուտինի խոսքից, Մոսկվան համաձայն է Ուկրաինայի մասնատման հետ

Միջազգային

Փորձագետները կարծում են, որ Ռազմածովային ուժերի ներևկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պուտինի արած մի շարք հայտարարություններ նոր աշխարհաքաղաքական իրողությունների առջեւ տրված «կանաչ լույս» է:

Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը երկու հիմնական թեզ ընդգծեց:

Առաջինը. «Այն, ինչ Ուկրաինայում նախկինում պատկանում էր Լեհաստանին, Հունգարիային և Ռումինիային, վաղ թե ուշ կվերադառնա իր պատմական վայրերին։ Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի այս արևմտյան հողերը՝ այն, ինչը պատկանում էր Լեհաստանին, այն, ինչը պատկանում էր Հունգարիային, այն, ինչը պատկանում էր Ռումինիային՝ վաղ թե ուշ, ոչ թե վաղը, գուցե վաղը չէ մյուս օրը, մեկ տարի, երկու, 10, 15, բայց պատմականորեն ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության միայն մեկ երաշխավոր կար՝ Ռուսաստանը»։

Երկրորդը. «Գիտեք, պատմականորեն Ուկրաինան միշտ բաժանված է եղել ձախափնյա և աջափնյա Ուկրաինայի։ Ձախափնյա Ուկրաինան միշտ համարվել է ոչ միայն դեպի Ռուսաստան կողմնորոշված, այլև Ռուսաստանի մաս։ Եվ Դոնբասը, ինչպես արդեն նշել եմ, ես կարդացել եմ հենց այս արխիվային փաստաթղթերը, երբ խորհրդային կառավարությունը որոշեց Դոնբասի ներկայացուցիչների խնդրանքով այն ներառել ՌՍՖՍՀ-ի մեջ։ Այնուհետև բոլշևիկները ժամանեցին ավելի արևմտյան մասերից և համոզեցին Լենինին այս մասը տալ նորաստեղծ, ձևավորվող Ուկրաինային... Հիմա պետք է ամեն ինչ վերադարձնեք իր պատմական հունին»։

Այսպիսով, փորձագետները սա համարում են աշխարհաքաղաքական նոր վերաբաժանման սխեմա: Այն ամենը, ինչ գտնվում է Դնեպրից դեպի արեւելք, Ռուսաստանինն է: Դեպի արեւմուտք` արեւելաեվրոպական երկրներինը: Դրանից հետո ինչ կմնա, դա էլ կարելի է անվանել Ուկրաինա:

Այս մոտեցումը կար դեռ պատերազմի սկզբներին: Սակայն Մոսկվան Արեւմտյան Ուկրաինան ինչ-որ մեկին տալու պատրաստակամություն երբեւէ չէր հայտնում: Հիմա պաշտոնապես հայտնեց:

Те;с наеу https://t.me/iravunk/70078 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում