Գիտնականները որոշել են մարդու կյանքի տեւողության մաքսիմալ տարիքը
ՀասարակությունՌուս գիտնականները որոշել են այն գագաթնակետային տարիքը, որքան մարդիկ կարող են ապրել։
Եթե գիտությունն ու տեխնոլոգիաները թույլ տան մշակել մահացու հիվանդությունների բուժման միջոցներ, ապա մարդու կյանքի միջին տևողությունը կարող է աճել մինչև 146-194 տարի, հայտնում են Սկոլկովո ինստիտուտի գիտնականների։ Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ հավերժական կյանքը անհնար է ԴՆԹ-ի պատահական մուտացիաների պատճառով. դրանք կուտակվում են մեր բջիջներում մինչև մարդու մահը։
Իրենց տեսությունը հաստատելու համար հետազոտողները ստեղծել են մաթեմատիկական մոդել, որը որոշում է, թե ինչպես է ԴՆԹ մուտացիաների հաճախականությունը ազդում մարդու մարմնի տարբեր օրգանների վրա։ Սա թույլ է տվել գիտնականներին հաշվարկել մարդկային բնակչության կյանքի տևողությունը՝ առանց հաշվի առնելու տարիքային հիվանդությունները։
Իհարկե, այս արժեքները չեն նշանակում, որ մարդիկ կկարողանան ապրել գրեթե երկու դար։ Այս հաշվարկները պարզապես ցույց են տալիս տեսական կենսաբանական սահմանը, որը մնում է նույնիսկ եթե ծերացման այլ պատճառների դեմ հաջողությամբ պայքարվի։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70060

