El Mundo պարբերականի լրագրող Աբրահամ Ռոմերոն X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրում էր, որ ակումբի ղեկավարությունն ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կազմել են այն ֆուտբոլիստների ցանկը, որոնց տրանսֆերը ոչ մի դեպքում չի քննարկվելու:
Հարձակվող Կիլիան Մբապեն, ինչպես նաև կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեն, Արդա Գյուլերը, Բերնարդու Սիլվան և Ջուդ Բելինգհեմը տրանսֆերային «թեմաներում» չեն լինի։
Օրելյեն Չուամենիի և Բրահիմ Դիասի հետ գործող պայմանագրերը երկարաձգելը եւս ակումբի համար առաջնահերթ քայլ էր։ Իսկ ահա անորոշ է մնում Վինիսիուս Ժունիորի, Էդուարդո Կամավինգայի, Ֆրանկո Մաստանտուոնոյի և Էնդրիկի ապագան «արքայական» ակումբում։

