Թուրք վերլուծաբան. Ինչո՞ւ Իսրայելը չի միանում ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածներին
ՄիջազգայինԹուրքական վերլուծական աղբյուրը փորձել է տալ հարցի պատասխանը, թե ինչու Իսրայելը չի միանում ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածներին։
«40-օրյա պատերազմից հետո Իրայելի ժամանակակից օդային պաշտպանությունը լրջորեն սպառվել էր։
Այսօր նույնիսկ իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սահմանափակ հարվածները հասնում են իրենց նպատակներին։ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները այլևս չունեն այն մակարդակի հրթիռային պաշտպանություն, որը նախկինում ունեին։
Եթե Իսրայելը անմիջապես մտնի պատերազմի մեջ, այն շատ ավելի խոցելի կլինի իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի նկատմամբ և կկրի ավելի ծանր հարվածներ, քան նախորդ հակամարտության ժամանակ։
Սկզբում Իսրայելում տեղակայվել է ավելի քան 30 ամերիկյանօդային տանկեր, սակայն ԱՄՆ-ն հետագայում դադարեցրել է դրանց օգտագործումը Իսրայելի տարածքից՝ վախենալով, որ դրանք կդառնան Իրանի հարվածների առաջնահերթ թիրախ։
Այժմ նոր ամերիկյան տանկերներ տեղակայված են ոչ թե Իսրայելում, այլ Սաուդյան Արաբիայի արևմուտքում։
Իրանի դեմ գործողությունների համար ԱՄՆ-ն նաև օգտագործում է Հորդանանում գտնվող բազաները, որոնք գտնվում են Իսրայելի մոտ, բայց փորձում է խուսափել Իսրայելի տարածքին անմիջականորեն ներխուժելուց։
Ինչպես երևում է, Իսրայելն այնքան է վախենում Իրանի ուղղակի պատասխանից, որ նախընտրում է ամերիկյան հիմնական ուժերն ու ենթակառուցվածքները հնարավորինս հեռու պահել իր տարածքից»։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70040

