Ծաղկաձորի ճոպանուղում լույսերն անջատվել են. քաղաքացիները մնացել են օդում
ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ Ծաղկաձորի ճոպանուղու աշխատանքը խափանվել է էլեկտրամատակարարման դադարեցման հետևանքով, ինչի պատճառով տասնյակ քաղաքացիներ հայտնվել են անհարմար և վտանգավոր իրավիճակում։
Ահազանգած քաղաքացիների փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակը խուճապի է մատնել հատկապես երեխաների հետ հանգստի մեկնած ընտանիքներին։ Նրանց խոսքով՝ որոշ ժամանակ ճոպանուղին ամբողջությամբ չէր գործում, իսկ տեղում աշխատակիցները շտապում էին խնդիրը րոպե առաջ կարգավորել:
Վերևում սրճարանն էլ չէր աշխատում: Տուրիստական Ծաղկաձորում որքան հնարավոր է՝ անհարմարություններ պատճառեցին զբոսաշրջիկներին»,- գրել է լրատվամիջոցը։

