40 տարեկան եմ ու կարող եմ վստահ ասել՝ սա հրաշալի տարիք է
Ախ կանայքՄոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանը նշում է ծննդյան 40-ամյակը։ Նա Ինստագրամում տեսանյութ է հրապարակել և անկեղծացել․
40 տարեկան եմ ու կարող եմ վստահ ասել՝ սա հրաշալի տարիք է։
Այսօր ինձ իսկապես շատ երջանիկ մարդ եմ համարում։ Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ՝ իմ ընտանիքի, իմ երեխաների, իմ հարազատների, իմ ընկերների, իմ ապրած ճանապարհի և կյանքի բոլոր դասերի համար։
Այո՛, երազանքներ դեռ շատ կան, նպատակներ՝ նույնպես։ Բայց երբ նայում եմ շուրջս, հասկանում եմ, որ ամենամեծ հարստությունն արդեն ունեմ»։

