Վելիկոբուռլուկյան ճակատում ուկրաինական մեծ ուժեր ֆիզիկական շրջապատման շեմին են (Քարտեզ)
ՄիջազգայինԽարկովի ճակատի արեւելյան թեւում` վելիկոբուռլուկյան ուղղությամբ ռուսական ուժերը երկու բնակավայր են գրավել` Զախարովկա և Իվաշկինո:
Այս առաջխաղացման նշանակությունը շատ մեծ է: Նայենք քարտեզին: Զախարովկան գտնվում է ճակատի արեւմտյան թեւում` Վելիկի Կոլոդեցի հարեւանությամբ (Քարտեզ 1): Իվաշկինոն արեւելյան թեւում է, որը ռուսական ուժերը գրավել են խորը ճեռքումով (Քարտեզ 2), ինչը խոսում է այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանության թույլ վիճակի մասին:
Այսխիսով, խոսը ըդառաջ հարձակման մասին է (քարտեզ 3), որն արդեն այս պահին օպերատիվ շրջապատման մեջ է դրել այդ հանդիպակաց գծից հյուսիս գտնվող ուկրաինական ուժերին եւ բավականին մեծ տարածք: Գրավելով այդ տիրույթը, որը արագ լուծելի խնդիր է, ռուսական ուժերը դուրս են գալիս Վելիկիյ Բուռլուկի մատույցներ` լայն ճակատային գծով:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70008

