Ուկրաինական աղբյուրները նոր կադրեր են հրապարակել Կիեւի մոտ նորագույն զենքի ցուցահանդեսի վրա ռուսական հարձակումից
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրները նոր կադրեր են հրապարակել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանական ցուցահանդեսի վրա ռուսական հարձակումից` Կիևի մոտակայքում:
Նաեւ Զելենսկին է լուսանկար է հրապարակել` պնդելով, որ վեց մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել։
Զենքի արտադրողների Ուկրաինայի խորհուրդը նաև հայտնել է, որ Կիևի մարզում հրթիռային հարվածը հարվածել է Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների համար նախատեսված օբյեկտին։
Ռազմական ցուցահանդեսի վրա հարձակումը տեղի է ունեցել Բուչա շրջանի Կապիտանովկա գյուղում, ըստ նախկին պատգամավոր Մոսիյչուկի։
Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ նորագույն զենքի ցուցահանդեսն ամբողջությամբ ոչնչացված է, կան շատ ավելի մեծաթիվ զոհեր, քան ուկրաինական կողմը ներկայացնում է:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70000

