Այսպես կարող է վարվել միայն հակասոցիալական պետությունը

Հրապարակախոսություն

Հայաստանում ս. թ. ապրիլի 1-ից 10 000 դրամով բարձրացրին կենսաթոշակները, ծերության նպաստները, բայց հունիսի վերջին բազմահազար մարդկանց, ընտանիքների համար պարզ դարձավ, որ իրենց այդ ամսվանից զրկել են 20 000 դրամ անապահովության (սոցիալական) նպաստից: Եվ սա կոչվում է սոցիալական եւ իրավական պետությո՞ւն… Նիկոլի օրոք Հայաստանի Հանրապետություն գոյություն չունի, փոխարենը՝ Հայաստանի բռնապետություն ու նույնիսկ ոճրապետություն է:

Հայաստանի Սահմանադրության հոդված 1-ն ասում է. «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

Գրող է, թե ինքնիշխան է, ժողովրդավարական է, սոցիալական եւ իրավական պետություն է: Ճիշտ հակառակը՝ Հայաստանն ինքնիշխան չէ, Արեւմուտքի, Ադրբեջանի եւ Թուրքիայի վասալ, նրանցից կախյալ ու նրանց կողմից կիսագաղութացված պետություն է, որը նրանց այստեղի հինգերորդ շարասյան՝ գործակալների եւ կամակատարների կողմից վերածված է բռնապետության:

Ավելին. Հայաստանը հակաժողովրդավարական է, իշխանությունը ժողովրդից խլված եւ ուզուրպացված է (խորհրդարանական վերջին ընտրությունները, դրա արդյունքների կեղծումը, ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ ԿԸՀ-ի եւ ՍԴ-ի որոշումները վերոնշյալն ապացուցող փաստերի սոսկ մի մասն են), ինչպես նաեւ հակասոցիալական եւ հակաիրավական պետություն է:

Հայաստանի սահմանադրական կարգը Նիկոլի եւ իր խմբակի կողմից տապալված է հենց թեկուզ միայն Սահմանադրության 1-ին հոդվածի խախտման, թեկուզ միայն կենսաթոշակների, ծերության նպաստների 10 000 դրամ բարձրացմամբ բազմահազար մարդկանց 20 000 դրամ անապահովության նպաստից զրկելու ու դրանով իսկ հակասոցիալական պետություն լինելու հիմքով: Փաստացի օրինակ. 40 600 դրամ կենսաթոշակ եւ 20 000 դրամ անապահովության նպաստ ստացող (ինչն իր ամսական ամբողջ եկամուտն է կազմում) 80-ն անց անձի կենսաթոշակի 10 000 դրամ բարձրացմամբ նրան զրկել են անապահովության նպաստից եւ նրա ամսական ամբողջ եկամուտն այժմ նախկին (մինչ կենսաթոշակի բարձրացումը) 60 600 դրամի փոխարեն, կազմում է ընդամենը 50 600 դրամ: Այսպես կարող է վարվել միայն հակասոցիալական պետությունը:

Դեռ ս. թ. մարտի սկզբին էր պարզ, որ Նիկոլը եւ իր իշխանական ոհմակը հենց այնպես չէ, որ որոշել են ապրիլի 1-ից 10 000 դրամով բարձրացնել կենսաթոշակառուների թոշակները, եւ որ դա ընտրակաշառք է` հօգուտ երկրում իշխանական լծակներին տիրապետող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, հօգուտ Նիկոլի:

Որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կենսաթոշակի բարձրացումը եղել է ընտրակաշառք, հիմնավորվում է նաեւ Նիկոլի եւ իր խմբակի կողմից կենսաթոշակների եւ ծերության նպաստների բարձրացմամբ բազմահազար անձանց, ընտանիքների անապահովության նպաստից զրկելու փաստով ու դրա հետ կապված մանրամասներով: Այդ թվում եւ, հատկապես նաեւ այն փաստով, որ Նիկոլը եւ նրա գլխավորած կառավարությունը նախապես իմացել են, որ ապրիլի 1-ից կենսաթոշակի, ծերության նպաստի 10 000 դրամ բարձրացմամբ բազմահազար մարդիկ զրկվելու են անապահովության նպաստից եւ սոցիալական ավելի վատ վիճակում են հայտնվելու, քան մինչեւ կենսաթոշակի, ծերության նպաստի բարձրացումն էր, սակայն այդ փաստը նրանցից միտումնավոր թաքցրել են՝ նույնիսկ մայիսին շարունակելով նրանց անապահովության նպաստի վճարումը (թեեւ նպաստառուները, վայ-օրենսդրության համաձայն, այլեւս իրավունք չունեին ստանալու), եւ նպաստի վճարումը դադարեցրել են միայն հունիսի վերջից՝ նրանց հունիսի եւ հետագա ամիսների նպաստն այլեւս չվճարելով:

Քանի որ կենսաթոշակի, ծերության նպաստի բարձրացումը եւ դրանք ստացող անապահովության նպաստառուների եկամտի փոփոխությունն ապրիլի 1-ից էր կատարվել, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, ինչպես նաեւ կառավարությանն արդեն ապրիլի 3-րդ տասնօրյակում սոցիալական ապահովության տեղեկատվական բազաներում ինքնաշխատ թարմացումից պարզ էր, թե որ նպաստառուները եւ քանի ընտանիք են զրկվել անապահովության նպաստից, սակայն նրանց մայիսի համար նույնպես, վայ-օրենսդրության պահանջին դեմ գնալով ու պետբյուջիեց մի քանի հարյուր միլիոն դրամ հատկացնելով (այս դեպքում ստացվում է՝ վատնելով), կատարվել է անապահովության նպաստների վճարում, որպեսզի մարդիկ չիմանան իրականությունը, սոցիալական բունտ չբարձրանա, եւ չնվազեն այն ձայները, որոնք ՔՊ-ն ստացավ հունիսի 7-ին (նկատի ունենք սոսկ ստացած իրական քվեները եւ ոչ թե ընտրակեղծիքների արդյունքում հավելագրվածը):

Եթե Նիկոլի գլխավորած կառավարության 05.03.2026թ. որոշմամբ ս. թ. ապրիլի 1-ից կենսաթոշակի բարձրացման նպատակը կառավարության կողմից պաշտոնապես ներկայացվել է նրանով, որ կառավարության ծրագրի 4.6-րդ մասի համաձայն` պետք է պարբերաբար բարձրացվեին պետական կենսաթոշակների չափերը՝ մինչեւ 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի եւ կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնելու համար համապատասխանաբար պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին, սակայն կենսաթոշակների, ծերության նպաստների 10 000 դրամ բարձրացմամբ բազմահազար մարդկանց զրկել են 20 000 դրամ անապահովության նպաստից եւ, հանձինս կենսաթոշակի կամ ծերության նպաստի, նրանց միակ եկամուտը բացարձակապես չի համապատասխանում նույնիսկ նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքին (Հայաստանի առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ կատարված հաշվարկով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը նույնիսկ 2025թ. 4-րդ եռամսյակում մեկ մեծահասակի (ինչպիսիք են նաեւ կենսաթոշակառուները եւ ծերության նպաստ ստացողները) համար կազմել է 78 836.3 դրամ, ապա միակ հետեւությունը կարող է լինել այն, որ կենսաթոշակի եւ ծերության նպաստի բարձրացումը եղել է ընտրակաշառք, քանի որ այն առավել եւս չի ծառայել իր հայտարարված՝ ամսական սպառողական զամբյուղի արժեքին հավասարեցնելու նպատակին:

Եթե Հայաստանի «իրավապահ» համակարգում եղանակ որոշողները երկակի ստանդարտներով առաջնորդվող ու մինչեւ կոկորդները քաղաքական կոռուպցիայի մեջ խրված քաղաքական խամաճիկներ չլինեին, ապա Հայաստանի վարչապետի պաշտոնը զավթած, իշխանության ուզուրպատոր, սահմանադրական կարգը տապալած, իսկ ընտրություններից առաջ պետական միջոցները եւ իշխանական լծակներն օգտագործելով ողջ Հայաստանով մեկ ընտրակաշառքներ բաժանած Նիկոլը վաղուց պետք է արդեն ձերբակալված ու կալանավորված լիներ:

Բայց այսօր քանի որ Նիկոլը եւ «իրավապահ» ու դատական համակարգի իր կամակատարներն անպատիժ են մնում, իրենք են տարբեր անձանց նկատմամբ շինծու քրեական վարույթներ հարուցում, ձերբակալում, կալանավորում, մեղադրանքներ ներկայացնում՝ ընտրակաշառք բաժանելու համար:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում