«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Համայնք, որտեղ բնության հրաշալիքները սփռված են պատմական տաճարի շուրջ

Տեսանյութեր

Մայրաքաղաքից 25 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի զբոսաշրջային համայնքներից մեկը՝ Գառնին։ Գառնին զբոսաշրջիկներին առավել հայտնի է  հայ հեթանոսական մշակույթից մնացած միակ օրինակով՝ Գառնիի տաճարով, որը 301 թ.՝ Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո վերածվել էր արքաների ամառային նստավայրի։ Գառնի գյուղի տարածքում է գտնվում հանրահայտ Քարերի սիմֆոնիա  բնական հուշարձանը, որն ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։  Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարքը երգեհոնի է նման. այս իսկ պատճառով էլ ժողովուրդը  «Բազալտե երգեհոն» անունն է տվել։ 

Քչերին է հայտնի , սակայն, որ Գառնի վարչական տարածքի հյուսիսարևելյան մասի գողտրիկ մի անկյունում է գտնվում Մաշտոց Հայրապետ հինավուրց սրբավայրը։ Եկեղեցին կառուցվել է Գառնիի կիրճի բարձրադիր լանջին՝ գեղեցիկ տեսարաններով դեպի գետը և լեռները։ Մաշտոց Հայրապետի եկեղեցին եղել է ոչ միայն կրոնական կենտրոն, այլև կրթության ու մշակույթի տարածք։ Եկեղեցու ավերակները հիշեցնում են VII դարի հայկական ճարտարապետության կարևոր ավանդույթները՝ Բնության և միջավայրի ներդաշնակությունը։

Ներկայումս եկեղեցին գտնվում է համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյան ամենօրյա հոգածության ներքո։ Համայնքի ղեկավարը, ինչպես տեղացիներն են բնորոշում՝ եզակի համայնքապետերից է, ով 24 ժամ  հասանելի եմ բոլորի համար: Ողջ օրը չի փակվում իր կաբինետում նախընտրում եմ շրջել համայնքում, անձամբ հետևել ընթացիկ աշխատանքներին, շփվել բնակչության հետ, լսել նրանց խնդիրները: Ձգտում է իր աշխատանքով հնարավորինս ծառայել իրեն վստահած ժողովրդին: Ինձ համար ամենասպասված գնահատականը համայնքի բնակչի գոհունակությունն է, երբ նա իր խնդրի լուծումը ստացած դուրս է գալիս համայնքապետարանից, ասում է համայնքապետը։

Գառնեցիները հպարտությամբ են խոսում իրենց երիտասարդ, բայց փորձառու համայնքապետի ջանքերով կատարված աշխատանքների մասին։ 2018-ից մինչ օրս Գառնի համայնքում իրականացվել եւ իրականացվում է շուրջ 23 սուբվենցիոն ծրագրեր, կառուցվել ճանապարհներ, մայթեր, իրականացվել են փողոցային լուսավորության աշխատանքներ, վերանորոգվել են այգիներ, պուրակներ, նախադպրոցական հաստատություններ եւ բազում այլ աշխատանքներ։ 

Գառնին ի տարբերություն այլ զբոսաշրջային վայրերի՝ իր շքեղությամբ փայլում է նաեւ գիշերը, երբ շուրջը վառվում են լույսեր ու ստեղծում առեղծվածային տեսարան: Այստեղ զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում ենք՝ տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների և կրոնների տաճարներ, բնական բազալտե երգեհոն և դեպի Արարատ լեռը բացվող լավագույն տեսարաններից մեկը։ 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը