Խնդիրն այն է, թե ընդդիմությունն ուզո՞ւմ է իշխանափոխություն, թե՞ չի ուզում․ Արմեն Բադալյան
ՆերքաղաքականԱյն, որ երկրի տնտեսական, քաղաքական վիճակը գնալով էլ ավելի է ծանրանում, ակնհայտ է, սակայն անհասկանալի է մնում խորհրդարան անցած ընդդիմության բացարձակ լռությունը՝ իրական խնդիրների վերաբերյալ: Գյուղմթերքը, ծաղիկն ու ձուկը փչանում ենՌուսաստան չարտահանվելուպատճառով,իսկ ընդդիմությունն արտահանողների կողքին չէ։ Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ«Իրավունքը»զրուցեցքաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:
«ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ, ԹԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ»
— Ինչպես տեսանք, խորհրդարան անցած ընդդիմությունը վերցրեց մանդատները, սակայն, կարծես,վերջիններիս այս շրջանում՝ բացի մանդատներից, ոչինչ չի հետաքրքրում։Ռուսաստանը արգելքներ է դրել մրգի, ծաղիկների, ձկան այլ ապրանքների արտահանման վրա, որն անմիջապես վնասում է ՀՀ տնտեությանն ու քաղաքացուն: Ի՞նչ եք կարծում՝ այս հարցերի շուրջ արդյոք ընդդիմությունը քայլեր չպետք է ձեռնարկեր:
—Ճիշտն ասած, ես չեմ հասկանում եւ չեմ պատկերացնում, թե ընդդիմությունն ի՞նչ պետք է անիՌուսաստանի կողմից տնտեսական սահմանափակումները վերացնելու ուղղությամբ եւ ընդհանրապես:Իհարկե, կարող է ընդդիմությունն ինչ-որ կոչով դիմելՌուսաստանին՝ տնտեսական սահմանափակումները վերացնելու համար, բայց դա կլինի աշխատանք հօգուտ իշխանության: Ինչո՞ւ պետք է ընդդիմությունը հօգուտ իշխանության աշխատանք կատարի։ Ես դա, ճիշտն ասած, չեմ հասկանում։
—ՊարոնԲադալյան, ինչո՞վ է օգուտ լինում իշխանությանը։
—Տեսեք, եթե տնտեսական սահմանափակումները վերանում են, ապա, բնականաբար, գյուղացիներն իրենց ապրանքները վաճառում են, եւ իշխանություննամենուր ներկայացնում է, թե՝ տեսաք, ընդդիմության կոչով էրՌուսաստանը սահմանափակումներ կիրառել, հետեւապես, մեղավոր էր ընդդիմությունը: Եվ հիմաՌուսաստանը իր երեսը փրկելու համար,ռուսամետ ընդդիմության միջոցով, կազմակերպեց, որպեսզի ինքը նորից բացի ճանապարհները: Այսինքն, իշխանությունը կներկայացնի, որ ընդդիմության պատճառով,Ռուսաստանըփակեց ճանապարհը, ինքն էլ բացեց՝ ես հաղթեցի ընդդիմությանը: Ինչո՞ւ թույլ տալ, որպեսզի իշխանոթյունը այդպես ներկայացնի իրավիճակը:
Գաղտնիք չէ, որ իշխող քաղաքական ուժը, ցանկացած գործընթաց պտտեցնում է եւ հօգուտ իրեն է ներկայացնում: Ավելին, դա կարող է նաեւ ընդդիմության դեմ որպես ռեպրեսիոն գործիք ծառայել, որովհետեւ կմեղադրենՀայաստանի դեմ տնտեսական ինչ-որ պատժամիջոցներին աջակցելու գործընթացով, եթե նա որեւիցե գործողություն անի, որն ուղղված կլինի պատժամիջոցների վերացմանը։Եվ իշխանությունը կշահի, որովհետեւգյուղացին կվաճառի ապրանքըՌուսաստանում, եկամուտ կստանա, դրանից հարկեր կմուծի, բյուջեն կավելանա, եւ, բնականաբար, դակօգտագործվի իշխանության կողմից լրացուցիչ փիառ ապահովվելու համար:Կասի՝ տեսեք, լրացուցիչ եկամուտներ եկան եւ այլն, այսինքն՝ դա միանշանակ իր համար կծառայեցնի։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ պետք է ընդդիմությունը, տնտեսական սահմանափակումները վերացնելով, որեւիցե գործողություն իրականացնի։
«ԱՅՆ, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ, ԵՍ ՁԵԶ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ»
—Հանուն իրեն ընտրողի, ՀՀ քաղաքացու,Հայաստանի:
—Բայց կա նաեւ 727.000 մարդ, որ իրեն է ընտրել, սա առաջինը, երկրորդը՝ դա չի գնալու հանուն իրեն ընտրողի, հարցը հենց այստեղ է:Դա գնալու է հանուն իշխանության:Քաղաքական պայքարի մեջ սառը պետք է դատել, առանց զգացմունքների։Իշխանությունը, դա օգտագործելու է իր փիառ կամպանիայի համար, եւ քանի որ ինքն ունի բավականին մեծ լսարանով հեռուստաընկերություն, իսկ ընդդիմությունը չունի, նա իր դիրքորոշումը, տեսակետը ներկայացնելու է ինչպես կամենա:Իսկ եթե ընդդիմությունը դիմիՌուսաստանին եւ ՌԴ-ն չհանի տնտեսական սահմանափակումները, այդ դեպքում իշխանությունը կասի՝ տեսաք, ընդդիմությունը ընդհանրապես իրենից ոչ մի բան չի ներկայացնում՝Ռուսաստանը ձեռք է քաշել ընդդիմությունից, եւ դրա պատճառն այն է, որՌուսաստանը ինձ է ճանաչում ղեկավար: Կրկին իշխանությունը կշահի՞: Ստացվում է, որ ցանկացած տարբերակով իշխանությունը հարցը պտտեցնելու է հանուն իր օգտին:
Իսկ ինչ վերաբերում է հանուն ընտրողի, ընտրողը հունիսի 7-ին հնարավորություն ուներ իր դիրքորոշումը հայտնելու։550000 մարդ՝ հավաքական, քվեարկել է ռուսամետ ընդդիմության օգտին, 727.000 մարդ, չհաշված մանր արեւմտամետ ուժերը, քվեարկել ենՌուսաստանի դեմ։ Այնպես որ, քվեարկելով ՔՊ-ի օգտին, միաժամանակ քվեարկել են,Ռուսաստանի դեմ։Հետեւապես,ընտրողը հնարավորություն ուներ հունիսի 7-ին իր գործողությունն իրականացնելու։Հիմա, եթե չիիրականացրել, դա արդեն իր խնդիրն է:
Այն, որ ընդդիմությունը չի աշխատում, եսՁեզ հետ համաձայն եմ:Ընդդիմությունը շատ բաներ կարող էր անել, որը չի արել, դա միանշանակ, բայց տվյալ օրինակը, երբԴուք բերեցիք, ես այդքան էլ համաձայն չեմ դրա հետ, որ ընդիիմությունը ինչ-որ գործողություն պետք է անի տվյալ ոլորտում:Այլ ոլորտներ շատ կան, որ պետք էր առավոտից իրիկուն աշխատել, բայց ոնց հասկացանք, ոչինչ չարվեց:
— Ո՞ր ոլորտները նկատի ունեք:
— Ասենք, միջկուսակցական կապերի ստեղծումն է:Թեկուզ Իրանում հոգեւոր առաջնորդի թաղման մասնակցության կազմակերպման առումով։ Իշխող քաղաքական ուժը գնաց եւ մասնակցեց թաղման արարողությանը, իսկ խորհրդարանական ընդդիմությունից ոչ մեկը չասնակցեց, ոչ մի պատվիրակություն չգնաց:Մյուսը՝Ռուսաստանի հետ միջկուսակցական կապերի տեսանելի ակտիվ հարաբերությունների ստեղծմանը, կուսակցաշինական եւ բազմաթիվ այլ ոլորտներում կարող է քայլեր անել, բայց չի անում:
«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸՆՆԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՄՆԱ ՉԵԶՈՔ»
—Ռուսաստանը, հստակասում է՝ մինչեւաշուն, հանրաքվե արեք, որոշեք՝ Եվրամիությանն եք միանում, թե՞ մնում եք ԵԱՏՄ-ում: Այս առումով, օրինակ,«Եվրասիական Ալյանս» նախաձեռնությունը ԿԸՀ է ներկայացրելՍահմանադրության փոփոխության հանրաքվեի նախագիծ, որի նպատակն է, ըստ նախաձեռնողների, կանխել ԵՄ-ին անդամակցության գործընթացից բխող տնտեսական ռիսկերը եւ ԵԱՏՄ-ի հետ հնարավոր հակասություններըինչպես նաեւ լուծել առկա տնտեսական խնդիրները:Ի՞նչ եք կարծում, ընդդիմությունը կմիանա այս նախագծին:
— Ըստ իս, կմնա չեզոք:Կարծում եմ, լավագույն դեպքում մի կողմ կքաշվեն, որովհետեւ ընդդիմության մեջ խնդիր կա՝ ո՞վ է կազմակերպում, ո՞վ է դրա հետեւը կանգնած, ի՞նչ քաղաքական նպատակներ ունի: Ընդդիմադիր ոչ մի ուժ չի ցանկանում մեկ այլ ուժի փիառ կամպանիան առաջ տանել։
— Այսինքն՝ իրենց անձնական ամբիցիաների պատճառովպետք էտուժի ժողովո՞ւրդը, պետությո՞ւնը։
— Ի՞նչ ասեմ։Քաղաքական համակարգը մեզ մոտ նոր չի ձեւավորվել: Այստեղ ուրիշ խնդիր կա, այդ հանրաքվեն չի էլ կայանալու, ինչքան ուզում են փաստաթղթերը վերցնեն, որովհետեւ իշխանությունը թույլ չի տալու նման հանրաքվեի կայացում։Սա միանշանակ բացառված է,եւ այստեղ կապ չունի, թե ով է գաղափարի հեղինակը, որովհետեւ դա հակասում է ՀՀ իշխանությունների կողմից վարվող ներքին եւ արտաքին քաղաքականությանը: Այդ իսկ պատճառով, ինքը կանի ամեն ինչ, որ խոչընդոտի կամ տապալինախագիծըու թույլ չտա, որպեսզի հանրաքվե լինի։
Ինչպե՞ս եք պատկերացնում՝ իշխանությունը կհանդուրժի՞, որ ինչ-որ մի նախաձեռնություն գա, կազմակերպի հանրաքվե եւ հանրաքվեով որոշում կայացնենԵԱՏՄ, թե՞ Եվրամիություն:Եթե նայում ենք տեսականորեն, հետո ինչ-որ որոշում կայացվեց, որ գիտեք ինչ, ասենք թե, հաղթեց ԵԱՏՄ-ն, ապա անմիջապեսՌուսաստանից կոչեր են հնչելու իշխանություններին, որ վերջիններս հրաժարական ներկայացնեն, որովհետեւ, փաստորեն,Հայաստանի հասարակությունը ԵԱՏՄ կողմնակիցներ են: Իսկ դա նշանակում է, որՀայաստանը Եվրամիությունից արդեն ստիպված պետք է լինի հրաժարվել:Դա էլ իր հերթիննշանակում է՝ պարտքեր, խնդիրներ: ԵվրամիությունըՀայաստանի իշխանությունների առաջ հազարավոր պահանջներ կդնի, որոնք պետք էկատարել: Այնպիսի խնդիրներ, որոնց վրաժամանակին Եվրոպան աչք էր փակում։ Այսինքն՝ դա չլինող բան է։
— Ի՞նչ եք կարծում՝ նոր ձեւավորված խորհրդարանում սպասե՞լ թեժ աշնան:Ամեն դեպքում, ընդդիմությունն իրեն կդրսեւորի՞ որպես իրական ընդդիմություն, թե կրկին կտեսնենք նախորդ հինգ տարվա կրկնությունը՝ անունները փոխված:
—Նայած, թեժ ասելով ի՞նչ եք հասկանում։Բայց այն, որ կարող ենարդյոք վարչապետի փոփոխությունիրականացնել, ասեմ, որ՝այո՛։Կարո՞ղ են սեպտեմբերին իշխանափոխություն անել, այո՛, կարող են: Դրա համար պետք է մեկ ամիս նախապատրաստական աշխատանքներ, որից հետո կարող են հաջողություն ունենալ։Բայց խնդիրն այն է՝ ուզո՞ւմ են իշխանություն, թե՞ չեն ուզում։ Իսկ թե ինչ մեխանիզմով է հնարավոր իրականացնել իշխանափոխությունը, այ դա էլ թող իրենք մտածեն, ու որ շատ ցանկանան՝ կգտնեն:Սահմանադրությունը բացեն, կարդան, այնտեղ ամեն ինչ գրված է, թող փնտրեն, գտնեն։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

