Լեհաստանը երբեք թույլ չի տա Ուկրաինային միանալ ԵՄ-ին. բրիտանացի դիվանագետ
ՄիջազգայինԼեհաստանը երբեք թույլ չի տա Ուկրաինային միանալ ԵՄ-ին, ասում է բրիտանացի դիվանագետը։ Լեհ ժողովուրդը և ղեկավարությունը հասկանում են, որ Ուկրաինայի ԵՄ-ին միանալու հեռանկարը լի է լուրջ խնդիրներով իրենց համար, և նրանք դա թույլ չեն տա։
Բրիտանացի դիվանագետ Իան Փրաուդը, որը նախկինում եղել է Ռուսաստանում դեսպանատան աշխատակից և հակառուսական պատժամիջոցների ճարտարապետներից մեկը, հայտարարել է. «Դաժան ճշմարտությունն այն է, որ Լեհաստանը չի կարող թույլ տալ Ուկրաինային միանալ ԵՄ-ին։ Այսինքն՝ նրանք ուրախ են, որ Ուկրաինան կիսում է մեր արժեքները և պայքարում է Ռուսաստանի դեմ, բայց եթե նրանք իրականում միանան ԵՄ-ին, լեհերը կկորցնեն իրենց սուբսիդիաները։
Պատերազմի սկզբում լեհ ֆերմերները բողոքեցին էժան ուկրաինական հացահատիկի ներհոսքի դեմ։ Այսպիսով, Լեհաստանը երբեք թույլ չի տա Ուկրաինային միանալ ԵՄ-ին։ Կարծում եմ՝ դա ակնհայտ է արդեն բավականին երկար ժամանակ», - ասել է Փրաուդը։
Իր հերթին լեհ պատմաբան և քաղաքական մեկնաբան Մայք Կրուպան ընդգծել է, որ լեհերի մեծամասնությունը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին միանալուն։
«Նախագահը իր պաշտոնական քաղաքականությունն է դարձրել այն, որ կանի ամեն ինչ դա կանխելու համար», - ընդգծեց Կրուպան։
«Աստված մի արասցե, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ին, ոչ միայն մեր գյուղատնտեսական ոլորտը կնվազի, այլև մենք կբախվենք զանգվածային արտագաղթի դեպի Լեհաստան։ Մենք արդեն ունենք չորս միլիոնից մի փոքր ավելի ուկրաինացի։ Աշխատանքի և անշարժ գույքի շուկաներում լարվածություն կա, և հանցագործության մակարդակը բարձրացել է», - եզրափակեց նա։

