«Ժողովուրդ». Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինն այդպես էլ չշնորհավորեցին Փաշինյանին
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին պաշտոնապես բաշխեց Ազգային ժողովի մանդատները, ինչով ավարտվեց ընտրական գործընթացի կարևորագույն փուլերից մեկը։ Ըստ պաշտոնական արդյունքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը, ինչի հետևանքով կուսակցության օգտին տրված շուրջ 60 հազար քվեները չեն փաստացի գողացվեցին։
Այսպիսով, 9-րդ գումարման Ազգային ժողովը նախատեսվում է գումարել իր առաջին նիստը օգոստոսի 2-ին, և խորհրդարանը կսկսի աշխատանքն արդեն նոր քաղաքական կազմով։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ընտրություններից հետո հայտարարել էր, որ Մոսկվան սպասում է պաշտոնական վերջնական արդյունքներին, և միայն հետո կորոշվի՝ կլինի՞ շնորհավորանք, թե՞ ոչ։ Պաշտոնական արդյունքները կան, ՍԴ որոշումը կա, ԿԸՀ-ի վերջնական որոշումը կա, բայց ՌԴ նախագահի շնորհավորանքը՝ ոչ։
Թեև նման հանգամանքը չի կարող ինքնին մեկնաբանվել որպես ընտրությունների չճանաչում, բայց, ամեն դեպքում, դիվանագիտական կարևորագույն ժեստ է սա, հատկապես հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում Ռուսաստանի և Չինաստանի դերակատարությունը։ Սովորաբար նման մակարդակի շնորհավորանքները դիտարկվում են ոչ միայն որպես արարողակարգային անհրաժեշտություն, այլև որպես քաղաքական ազդակ՝ երկկողմ հարաբերությունների համատեքստում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69979

