Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են

Տարիներ շարունակ բռնության բազմաթիվ դեպքեր մնում էին ընտանիքի ներսում։ Այսօր բռնության ենթարկված անձանցից շատերը չեն լռում, դիմում են Ոստիկանություն՝ վստահ, որ իրենց ձայնը լսելի է, անվտանգությունն ու իրավունքներն առավել քան պաշտպանված են։

«Ընտանեկան բռնության վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում կամ ահազանգ արժանանում է Ոստիկանության օպերատիվ արձագանքին․ համայնքային ոստիկանի առաջնահերթությունը բռնության ենթարկված անձի պաշտպանությունն է»,- նշել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։

«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ Կոտայքի մարզի աջակցման կենտրոնի նախագահ Նարե Հայրապետյանի խոսքով՝ «Հիմա նույնիսկ այն մարդիկ, որոնք հակված չէին դիմելու, փորձում են դիմել, ինչը մեզ համար փոքրիկ հաղթանակ է։ Հանրության լայն շերտերի մոտ վարքագծի մեծ փոփոխություն եմ նկատում․ վստահությունը թե՛ պետական, թե՛ ծառայություն մատուցող տարբեր մարմինների նկատմամբ աճել է»։

 

«Եթե նախկինում շահառուին հորդորում էինք, որ ավելի ճիշտ է Ոստիկանություն դիմել, որովհետև մենք ձեր անվտանգությունը չենք կարող այնպես կազմակերպել, ինչպես դա կանի Ոստիկանությունը, հրաժարվում էին։ Հիմա շատ հանգիստ դիմում են Ոստիկանություն, արդեն համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացել է»,- մանրամասնել է «Թալին-հույս» սոցիալական ՀԿ նախագահ Անահիտ Աբգարյանը։

2026 թվականի 6 ամիսների ընթացքում Ոստիկանություն ստացվել է ընտանեկան և կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 1297-ի համեմատ՝ հաղորդումներ թիվը 78-ով ավելացել է։

 

«Առկա է ընկալում, եթե մի հանցատեսակ, դեպք կամ իրադարձություն ունի աճի միտում, դա բացասական ցուցանիշ է: Իհարկե, ցավալի է, որ ընտանեկան բռնության դեպքեր մեր հասարակության մեջ արձանագրվում են, սակայն իրականում ընտանեկան բռնությունը լատենտային բնույթ կրող հանցատեսակ է, հետևաբար այդ դեպքերի ի հայտ բերումը ոչ թե պայմանավորված է դրանց աճով, այլ արդեն իսկ առկա դեպքերը իրավական դաշտ բերելով և արձանագրելով»,- նշել է Գևորգի Խաչատրյանը։

 

2026 թվականի 6 ամիսների ընթացքում արձանագրված դեպքերից 325-ով կայացվել է նախազգուշացում կիրառելու մասին որոշում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 304-ի դիմաց։ 961 դեպքով կայացվել է անհետաձգելի միջամտության վերաբերյալ որոշում՝ 2025 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցված 833-ի համեմատ։

 

2026 թվականի 6 ամիսների ընթացքում Ոստիկանությունում հաշվառվել է բռնություն գործադրած 1155 անձ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 1011 անձ։

 

Բռնության դեպքերին առավել արագ արձագանքելու նպատակով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Ոստիկանության համագործակցության շրջանակում 2025 թվականին գործարկվել է «SAFE YOU» հավելվածը։

 

«Առաջին հայացքից կթվա, թե «SAFE YOU» հավելվածը Ոստիկանություն ահազանգելու ինչ-որ այլընտրանքային գործիք է, սակայն իրականում մեկ կանչի պարագայում միաժամանակ ապահովվում է բոլոր պետական մարմինների ներգրավվածությունը, ինչը և՛ օպերատիվ, և՛ արագ արձագանքման, և՛ պաշտպանության կազմակերպման տեսանկյունից մեծ նշանակություն ունի»,- նշել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետը։

 

Ընտանեկան բռնության կանխարգելման գործում առանցքային է քաղհասարակության հետ համագործակցությունը։ Համատեղ աշխատանքի արդյունավետությունը գնահատելու և առկա խնդիրները վեր հանելու նպատակով պարբերաբար անցկացվում են հանդիպումներ, իրականացվում մարզային այցելություններ։

 

«Ոստիկանության հետ մեր համագործակցությունը շատ բարձր հիմքերի վրա է, մենք հաճախակի հանդիպումներ ենք ունենում»,- նշել է «Թալին-հույս» սոցիալական ՀԿ նախագահը։

 

«Վերջին տարիներին կարողացել ենք ձևավորել այնպիսի համագործակցություն, որը բավական սահուն է ընթանում Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ»,- ընդգծել է «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ Կոտայքի մարզի աջակցման կենտրոնի նախագահը։

 

Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ հասարակական կազմակերպությունների գնահատականը չպետք է նվազեցնի գործընթացի նկատմամբ ուշադրությունն ու կարևորությունը։ «Ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ ՆԳ նախարարության որդեգրած մոտեցումները ավելի մեծ թափով պետք է իրականացնենք»,- ընդգծել է նա։

 

Ընտանեկան բռնության դեմ պայքարում ՆԳՆ ոստիկանության պատասխանատու հանձնառությունը հստակ է՝ կանխարգելել և բացահայտել բռնության ցանկացած դեպք, պաշտպանել բռնության ենթարկված յուրաքանչյուր անձի և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բռնության դեպքերի կրկնվելու ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում