Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ շենքի բակի խաղատուն և քրեական ենթամշակույթ

ArmLur.am-ին բառացիկ տեղեկությունների համաձայն՝ Էրեբունու աղմկահարույց կրակոցների գործով իրավապահները ձերբակալել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ՃՈ նախկին պետ և ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը՝ Գուրգեն Հակոբյանին։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս կալանավորելու նպատակով միջնորդություն են ներկայացրել դատարան։ Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինիս ձերբակալել են քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանքով և, դեռ ավելին, ձերբակալումը պայմանավորված է Էրեբունու Մուրացան 109 հասցեում գտնվող նկուղային հարկում, ըստ բնակիչների՝ խաղատան գործունեության մասով։

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Էրեբունու կրակոցների վերաբերյալ։ ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն աղմկահարույց կրակոցներից 1 շաբաթ առաջ կրակոցների կազմակերպիչները կռիվ ու հայհոյանքներ են հնչեցրել, իսկ վիճաբանության հայհոյանքների հարցը եղել է բիզնեսում առաջացած անհամաձայնությունը, բիզնեսը չկիսելը ու վրեժ պահելը:

ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն միջադեպի կազմակերպիչների կլանը հասնում է Կոտայքի մարզ: Ավելին, միջադեպի բուն կրակոցները խորքային պատճառներ ունեն: Միջադեպի հետ առնչություն ունեցողները արտերկրում բիզնես են իրականացնում, մասնավորապես՝ ծխախոտի սև շուկայի մեջ են ներգրավված ու այլ անձանց բիզնեսում հայտնվելը խիստ ծանր են տարել ու սկսվել են հաշիվներ մաքրել միմյանց հետ: Արդյունքում, բանը հասել է Էրեբունիում աղմկահարույց կրակոցներին:

Քրեական վարույթի շրջանակներում անգամ կին կա հարցաքննված: Իսկ այս պահին կալանավորվածը աղմկահարույց կրակոցների պարագլուխներից Արմեն Օհանյանն է:

Երեկ հայտնել էինք, որ Էրեբունիում հնչած կրակոցների գործով իրավապահները հարցաքննել են 30-ից ավելի անձի: Հայտնել էինք, որ 4 անձի նկատմամբ Քրեական հետապնդում է հարուցվել եւ ներկայացվել է դատարան կալանավորելու նպատակով:

Էրեբունիում 30-ից ավել կրակոցների հետեւանքով սպանվածը 20-ամյա Վահե Մկրտչյանն է: Վերջինս հենց Էրեբունի վարչական շրջանի բնակիչ է: Ավելին, հայտնել էինք, որ կրակոցների հետեւանքով վիրավորված 15-ամյա Գ. Մարգարյանն է:

Հուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցոների դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որ բարեբախտաբար չէր պայթել։ Ըստ ՆԳՆ-ի Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։ Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում