«Financial Times». Վենեսnւելան տարվա սկզբից նավթից վաստակել է 13 միլիարդ դոլար, բայց մեկ ցենտ անգամ չի ստացել
Միջազգային«Financial Times»-ը հաղորդում է, որ Վենեսուելան տարվա սկզբից ի վեր նավթի արտահանումից վաստակել է 13 միլիարդ դոլար։ Այս ամբողջ գումարը հայտնվել է ԱՄՆ-ում գտնվող հատուկ հաշիվներում, սակայն դրա ճակատագիրը մնում է անհայտ։
Տեսականորեն, գումարը պետք է հասներ Վենեսուելա։ Սակայն «Financial Times»-ին հարցազրույց տված տնտեսագետները խիստ կասկածում են դրան, քանի որ Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայի տնտեսական աճի ցուցանիշները սպասվածից ցածր են եղել։
Կոնգրեսի անդամները եւս, և ոչ միայն դեմոկրատները, աստիճանաբար հարցեր են բարձրացնում այն մասին, թե որտեղ է Թրամփը ծախսում վենեսուելական միլիարդները։ Սակայն Սպիտակ տունը դեռևս որևէ բացատրություն չի տվել։
Ամերիկացիների կողմից վենեսուելական միջոցների բաշխումը գնալով ավելի է նմանվում պարզ ռեկետի։ Լավագույն դեպքում Վենեսուելան կկարողանա դրանք օգտագործել ԱՄՆ-ի կողմից հաստատված նպատակներով, ինչպիսիք են ամերիկյան ապրանքներ գնելը։

