«Փաստ». Փաշինյանը ներկուսակցական ռեպրեսիաներ կարող է սկսել

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, հետընտրական խմորումները չեն դադարում ՔՊ կուսակցության շարքերում: Ասում են՝ Փաշինյանը շատ դժգոհ է արված աշխատանքներից, արդյունքից, բոլորին «պատերով է տալիս», միևնույն ժամանակ, չնայած ցույց է տրվում, թե ներքին ընտրություններ են կազմակերպվում, իրականում իր ուզածով է կազմում թե՛ ԱԺ խմբակցությունը, թե՛ խորհրդարանի ղեկավարությունը, թե՛, բնականաբար, կառավարության կազմը:

Այդ ամենի արդյունքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներսում ձևավորվել են խմբեր, որոնք իրար մեջ դժգոհում են, որ իրականում այս վիճակի մեղավորը հենց ինքն է, իր անձը, ավելին՝ ոմանք նույնիսկ վստահ են, որ եթե Փաշինյանը առաջին համար չլիներ, ամբողջ ընտրարշավն իր վրա չվերցներ, ավելի շատ քվե կստանային: Պատճառաբանությունն այն է, որ Փաշինյանի հակավարկանիշը, որը չափազանց բարձր է եղել, ամենից շատն է իրենց դեմ աշխատել:

Ըստ մեր աղբյուրների, կան քպական շրջանակներ, որոնք կարծում են, թե ավելի լավ կլիներ, որ ցուցակը գլխավորեր կուսակցությունից այնպիսի մեկը, որն այդպիսի հակավարկանիշ չունի, ըստ այդմ՝ կարիք չէր լինի այդքան միջոցներ ներգրավել իշխանությունը պահելու համար, դեռ մի բան էլ հույսը դնել Վահագն Հովակիմյանի վրա: Ի դեպ, կան տեղեկություններ, որ այսպիսի խոսակցությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանի ականջին: Եթե իսկապես այդպես է, ապա, ըստ ամենայնի, արձակուրդից վերադառնալուց հետո Փաշինյանն արդեն ներկուսակցական ռեպրեսիաներ կարող է սկսել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69944 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում