Իշխանություններն ավելի մեծ վնաս են հասցրել երկրի հեղինակությանը, քան որեւէ զբոսաշրջիկի տմբտմբացնող հետույքը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Միջազգային ավիացիայում ինքնաթիռների անվանակոչումը հաճախ ոչ միայն բրենդավորման, այլեւ երկրի մշակութային ինքնության ներկայացման միջոց է։ Շատ ավիաընկերություններ իրենց օդանավերը կոչում են պետական գործիչների, գիտնականների, արվեստագետների կամ ազգային խորհրդանիշների անուններով։ Օրինակ՝ «Էյր Սերբիա»-ն իր ինքնաթիռներին տվել է Նիկոլա Տեսլայի, Նովակ Ջոկովիչի եւ այլ աշխարհահռչակ սերբերի անունները, իսկ «Էր Լինգուս»-ը՝ իռլանդացի սրբերի պատվին։ Այս համատեքստում «Շիրակ Ավիա»-ի որոշումը՝ իր չորրորդ ինքնաթիռն անվանակոչել «Տաթեւ»՝ ի պատիվ երգչուհի ՏԱԹԵՎ ԱՍԱՏՐՅԱՆԻ, հարցեր է առաջացնում։ Եթե միջազգային պրակտիկայում նման պատիվը սովորաբար վերապահվում է բացառիկ ազգային կամ համաշխարհային վաստակ ունեցող գործիչներին, ապա ո՞րն է եղել այս ընտրության չափանիշը։ Տաթեւը հայտնի երգչուհի է եւ ունի իր լսարանը, սակայն նրա գործունեությունը դժվար է համեմատել այն գործիչների հետ, որոնց անուններով սովորաբար անվանակոչվում են ինքնաթիռներ։ Եթե որոշման հիմքում անձնական համակրանքն է, ապա հարց է ծագում՝ դա բավարա՞ր հիմք է ազգային ավիափոխադրողի ինքնաթիռն անվանակոչելու համար, եւ արժե՞ր ընդունել այդ պատիվը՝ առանց հետաքրքրվելու, թե ինչ չափանիշներով է այն շնորհվել։

Իսկ Երեւանի Անուշավան Տեր-Ղեւոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատար ՍՈՒՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ հայտնի «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը, հեռացրել է տաղավարից՝ այն որակելով «հակապետական քայլ»։ «Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել։ Իշխանությունն ու դրա բերած բարքերը անցողիկ են, իսկ հայրենիքի գաղափարն ու դրա խորհրդանիշները` հավերժ։ Հուսով եմ` տվյալ տգեղ արարքի հեղինակն այս պարզ ճշմարտությունը մի օր կգիտակցի, կհաղթահարի վախերն ու մտքի տկարությունը», - գրել է ԱԺ 8-րդ գումարման «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Իհարկե, մեծ աղմուկից հետո, դպրոցի տնօրենի պաշտոնակատարը փորձեց տեղի ունեցածը ներկայացնել՝ իբրեւ թե նկարը հանվել է պատից բացառապես ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով (քանի որ այն փակցվել էր առանց տնօրինության հետ նախնական համաձայնեցման), ինչը զարմանալի կարելի է համարել, բայց ոչ արժանահավատ։

Եկեղեցու ֆոնին մերկ աղջկա հետ ժամանակին ֆոտոսեսիա արած երգիչ ՍՈՒՊԵՐ ՍԱՔՈՆ էլ այս օրերին հանկարծ դժգոհում է «պասպորտ կոնտրոլ» իրականացնող սահմանապահներից, որ Հայաստան են թողնում, ըստ իր գնահատման՝ ռուս թեթեւաբարո կանանց, որոնք էլ հետո հայտնվում են հրապարակներում եւ հետույքները շարժելով պար են գալիս։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ նույն դժգոհությունը չենք լսել Սաքոյից այն դեպքերում, երբ ՀՀ-ում շրջում էին ադրբեջանցի բլոգերներ՝ հայկական բնակավայրերը ադրբեջանական անուններով կոչելով ու Հայաստանն իրենց հայրենիք ներկայացնելով։ Այդ ժամանակ ինչո՞ւ նույնպիսի հրապարակային արձագանք չեղավ։ Եթե արդեն խոսում ենք արժանապատվությունից, ապա ինչո՞ւ չի անդրադառնում նաեւ այն երեւույթներին, որոնք խաթարում են հանրային բարոյականությունն ու հայկական արժեքների ընկալումը։ Իսկ եթե Սաքոն իրապես մտահոգված է ՀՀ հեղինակությամբ, գուցե արժե նույն հետեւողականությամբ անդրադառնալ նաեւ ներքի՞ն խնդիրներին, օրինակ, իշխանությունների քաղաքականությանը, որոնք, հասարակության մի զգալի հատվածի գնահատմամբ, ավելի մեծ վնաս են հասցրել երկրի հեղինակությանը, քան որեւէ զբոսաշրջիկի տմբտմբացնող հետույքը՝ հրապարակում տեղի ունեցած որեւէ միջոցառման ժամանակ։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում