Մի դիմում էլ ասա թող ինքը գրի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի2107PN+
ԴԵԶԻՆՖՈՐՄԱՑԻԱ
Ըստ կրիմինալիստների` Ծառուկյանին պատկանող բուրգերի խուզարկության ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, այնտեղ թագավորի «մումիա» կա, չի համապատասխանել իրականությանը, քանի որ թագավորը տվյալ պահին ողջ է եղել ու ԱԱԾ պադվալում նստած։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ՆԻԿՈԼԸ ՊՈՄԻԴՈՐԻ ՄՇԱԿՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ)
Я умоляю вас, не ешьте на ночь сырых помидор,
что бы не повредить желудок.
**
ԺՈՂՈՎՐԴԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ «ՎԻՈԼԱ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ՋՐԻՑ ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀՀ կառավարությունը Ռուսաստանից եկող հացը կտրեց,
Ֆրանսիան էլ Հայաստանի ջուրը թունավորեց։
**
ՈՍԿԵ ԴԴՄԻԿԸ
(ՆԻԿՈԼԸ` ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ո՞ւմ հետ էիր ինձ խաբում, մի դիմում էլ ասա թող ինքը գրի։
**
ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
(ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՆԴԱՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կառավարությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը, մանդատ վերցնելով, ԱԺ-ն հարստացրեց բանջարաբոստանային եւս մեկ կուլտուրայով։
**
ՀՈՐՍ ԱՐԵՎ, ՄՈՐՍ ԱՐԵՎ
ԿԸՀ-ից հայտնում են, որ ուսումնասիրելով ընդդիմության պահվածքը եւ հետընտրական զարգացումները` ստացվում է, որ Նարեկ Կարապետյանը երդվում է հորեղբոր արեւով, իսկ Սամվել Կարապետյանը՝ Նիկոլի։
**
ՄԱՅՐՈՒՂԻ
ՃանՇին-ից հայտնում են, որ կառավարությունից ԱԺ տանող ճանապարհը կոչվում է դդմուղի։

