«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Գլուխարդուկոցի», ուրիշ ոչինչ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ հայտարարել է, թե ժամանակին ինքն էլ «ոչ մի թիզական» է եղել, նույնիսկ հիշեցրել է, որ արմատներով Արցախից է, պապը՝ Շուշիից, ինքն էլ երկար տարիներ ապրել ու աշխատել է Արցախում։ Բայց այսօր, նրա խոսքով, «ոչ մի թիզական» լինելու համար, երեւի թե, ամոթ է զգում։ Զարմանալին, սակայն, ուրիշ տեղ է։ Եթե այդ գաղափարի համար այսօր ամոթ է զգում, ապա արդյո՞ք նույնքան ամոթ է զգում այն քաղաքական գծի համար, որն ավարտվեց ոչ միայն «ոչ մի թիզ»-ի, այլեւ ամբողջ Արցախի կորստով։ Թե՞ այդ մասով ամոթի հերթը դեռ չի հասել։ Ստացվում է՝ մեղավորը ոչ թե նրանք են, ովքեր իշխանության գալուց հետո Հայաստանը հասցրին Արցախի հայաթափմանը, այլ նրանք, ովքեր տարիներ առաջ համոզված էին, որ հայրենի հողը պետք է պաշտպանե՞լ։ Ամոթը, իհարկե, յուրաքանչյուրի անձնական զգացողությունն է։ Բայց երբ ամաչում են հայրենիքը պաշտպանելու գաղափարից, իսկ հայրենիքի կորստի քաղաքական պատասխանատվության մասին գերադասում են լռել, արդեն ոչ թե զարմանք է առաջանում, այլ շատ ավելի լուրջ հարցեր։

Իսկ ըստ «Միտք» վերլուծական-հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ԼԻԼԻԹ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ՝ Իլհամ Ալիեւը ժամանակ է ձգում, քանի որ Վաշինգտոնյան համաձայնագիրը նրան չի բավարարում, իր համար ավելի նախընտրելի է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ինչ խոսք, քանի դեռ խորհրդարանական ընդդիմությունը չի բարձրաձայնում, որ պետք է վերադառնալ հենց նոյեմբերի 9-ի հայտարարության քաղաքական ու իրավական տրամաբանությանը, իշխանական քարոզիչներն ամեն ինչ անելու են, որ արդարացնեն իշխանության քայլերը: Բայց այստեղ տրամաբանությունը ո՞րն է։ Ինչպե՞ս կարող է Ալիեւի համար նախընտրելի լինել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, եթե այդ փաստաթղթով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս չէր ճանաչվում։ Եթե հենց այդ տարբերակն էր նրա երազած փաստաթուղթը, ապա ինչո՞ւ Բաքուն հասավ նրան, որ Հայաստանի իշխանություններն արդեն պաշտոնապես ճանաչեն Արցախն Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ Ալիեւը դժգո՞հ է այն արդյունքից, որի համար տարիներ շարունակ պայքարել է։ Թե՞ պարզապես որոշ վերլուծաբաններ ցանկացած թեզ պատրաստ են շրջանառել՝ անկախ նրանից, թե այն որքանով է դիմանում տարրական տրամաբանությանը, միայն թե այն հարմար լինի իշխանության քիմքին: Ինչպես «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն է արձանագրել՝ «գլուխարդուկոցի», ուրիշ ոչինչ։

Պակաս զարմանալի չէ, թե ինչ է կատարվում ոչ թե մեր շուրջ, այլ աշխարհում: Եթե հավատանք Reuters-ին, ապա Նիկարագուայի նախագահ ԴԱՆԻԵԼ ՕՐՏԵԳԱՆ որոշել է ընդհանրապես փակել ընտրությունների թեման. ասում է՝ այլեւս ընտրություններ չեն լինելու, որպեսզի ընդդիմությունը երբեք իշխանության չգա։ Համաձայնեք, որ հազվադեպ է հանդիպում ղեկավար, որն այսքան բաց տեքստով խոստովանի, թե ինչու է ուզում վերացնել ընտրությունները։ Առանց «ժողովրդավարության», «կայունության» եւ «ժողովրդի կամքի» մասին երկար ճառերի՝ պարզապես ասում է՝ ընտրություններ չեն լինի, որովհետեւ ընդդիմությունը կարող է հաղթել։ Ու այստեղ ակամա հիշում ես Հայաստանը։ Մեզ մոտ ընտրությունները, իհարկե, չեն չեղարկել, բայց վերջին տարիներին ընտրություններում հաղթած ընդդիմադիրները հայտնվել են դատարաններում, կալանքի տակ կամ տարբեր քրեական գործընթացների մեջ։ Ստացվում է՝ Օրտեգան պարզապես ավելի անկեղծ է. անում է այն, ինչի մասին մյուսները նախընտրում են չխոսել։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը