«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք

Իրավական

2026թ. երկրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք։ Դրանցից 1-ը ֆիզիկական բռնություն է, 30-ը տարատեսակ այլ ճնշումներ, 11-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ են։ Այս մասին հայտնում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից։

 

«Վերոնշյալ 42 դեպքերի գրեթե 1/4-ը տեղի է ունեցել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզարշավի և բուն քվեարկության օրվա ընթացքում։ Մասնավորապես՝ մայիսի 8-ից հունիսի 7-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողների ու ԶԼՄ-ների այլ աշխատակիցների օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման 10 դեպք, որոնցից 1-ը՝ ֆիզիկական բռնության տեսքով, 6-ը վիրավորանքի կամ անհարգալից վերաբերմունքի, 3-ը՝ կիբերհարձակման։ Նույն նախընտրական ժամանակահատվածում ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների ներկայացվել է ընդհանուր երկրորդ եռամսյակում վարույթ ընդունված 11 նոր դատական հայցերից 5-ը, ընդ որում՝ վերջիններս առնչվում են քարոզարշավի թեմաներին։ Ուշագրավ է, որ այդ 5 հայցերից 1-ը իշխանության ներկայացուցչի կողմից է, 1-ը՝ բիզնես շրջանակից, 3-ը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից։Ընդհանուր առմամբ եռամսյակի ընթացքում ներկայացված 11 նոր դատական հայցից 3-ը ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից են, 3-ը՝ քաղաքացիների, 1-ը՝ բիզնես ոլորտի ներկայացուցչի, 1-ը՝ լրատվամիջոցի, 3-ը՝ պաշտոնյաների կողմից (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի)։Երկրորդ եռամսյակում շարունակել են քննվել նաև լրատվամիջոցների ու լրագրողների կողմից ընդդեմ պաշտոնյաների ու պետական մարմինների՝ նախորդ ժամանակահատվածներում ներկայացված 10 դատական հայցերը։ Մասնավորապես՝ դրանցում պատասխանող են հանդես գալիս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Գեղամ Նազարյանը, ԱԺ աշխատակազմը (2 գործ), Հանրային հեռարձակողի խորհուրդը (2 գործ)։

 

Դիտարկվող եռամսյակի առանձնահատկություններից է այն, որ ընտրություններով պայմանավորված իրավիճակը լրատվական դաշտում ծայրահեղ թեժացավ, և այդ ողջ շրջանում Հայաստանը բախվեց արտաքին (հիմնականում ռուսական) և ներքին տեղեկատվական մարտահրավերների, որոնցից առավել վտանգավորը հիբրիդային ներազդեցության արշավներն էին։ Ըստ էության, դրսից իրականացվող ինֆորմացիոն ինտերվենցիան սատարում էր ստանում երկրի ներսում գործող լրատվական դաշտի մի ստվար մասի կողմից, որոնք ակնհայտորեն սպասարկում էին Կրեմլի շահերն ու նպատակները` ակտիվորեն տարածելով ապատեղեկությունները, ֆեյք լուրերը, մանիպուլյատիվ թեզերը թե՛ սեփական նյութերում, թե՛ ռուսամետ քաղաքական ուժերի քարոզը ներկայացնելիս։ Նախընտրական այս պայքարում կիրառվել են արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ ինքնություններ, մոլորեցնող սոցիոլոգիական տվյալներ և հատուկ ծառայությունների «արտահոսքեր», որոնցով ողողվել է հայկական մեդիատիրույթը:

 

Լրատվական դաշտի ծայրահեղ բևեռվածությունը, ԶԼՄ-ների ճնշող մեծամասնության սերտաճումը տարբեր քաղաքական ուժերի հետ և դրանց շահերը սպասարկելը բարենպաստ միջավայր է արտաքին տեղեկատվական ազդեցությունների համար, ինչը հստակ երևաց այս ընտրությունների ժամանակ, և խնդիրը լուրջ մարտահրավեր է մնում նաև ապագայի համար։ Սա մի իրավիճակ է, որում խախտվում է հանրության՝ ճշգրիտ տեղեկություններ ստանալու իրավունքը»,–նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը