ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ՍպորտԸմբշամարտի Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականները կմասնակցեն հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բաքվում կայանալիք Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությանը։ Մեր թիմերը մրցավայր կմեկնեն հետևյալ կազմով.
ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆՆԵՐ.
Մուրադ Ղարիբյան 51 կգ, Դավիթ Բալեյան 55 կգ, Գրիշա Գևորգյան 60 կգ, Էրիկ Պապիկյան 65 կգ, Վարուժան Ասլանյան 71 կգ, Վահե Ասլանյան 80 կգ։ Ավագ մարզիչ Արշակ Հայրապետյան։ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃ. Վազգեն Վարդանյան 45 կգ, Արարատ Ավետիսյան 48 կգ, Գևորգ Հարությունյան 51 կգ, Գեղամ Եղիազարյան 55 կգ, Արտուշ Պետրոսյան 60 կգ, Վազգեն Մնացականյան 65 կգ, Ջանես Նազարյան 71 կգ, Վահե Հովեյան 80 կգ, Ալեքսան Շալջյան 92 կգ, Խաչիկ Խաչատրյան 110 կգ։ Ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյան։ Հաջողություն մեր ըմբիշներին։ Հուսով ենք, որ Բաքվում որևէ խոչընդոտ չի լինի մեր մարզիկների համար ու նորմալ կընթանա մրցաշարը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

