Զելենսկին հայտարարեց գերագույն հրամանատար Սիրսկու պաշտոնանկության մասին
ՄիջազգայինԶելենսկին հայտարարեց Սիրսկու պաշտոնանկության մասին:
Միխայիլ Դրապատին նշանակվել է Ուկրաինայի զինված ուժերի նոր գերագույն հրամանատար:
Սրանով Զելենսկին թեեւ կատարեց սորոսական թեւի կազմակերպած «Ստվարաթղթե մայդանի» պահանջներից մեկը, սակայն այսքանով ուկրաինական ներքին խնդիրները չեն լուծվում:
«Մայդանի», այն է` դրա թիկունքային արտաքին ուժերի հիմնական բողոքը Պաշտպանության նախկին նախարար Ֆեոդորովին հեռացնելն էր: Այսինքն, Զելենսկին պետք է լուծի Պաշտպանության նախարարի հարցը: Եթե վերդարձնի Ֆեոդորովին, եւ հաշվի առնելով նաեւ, որ ուկրաինական լավագույն գեներալներից մեկի համարում ունեցող Միխայիլ Դրապատին կառավարել այնպես, ինչպես կառավարում էր Սիրսկուն, հնարավոր չէ, ապա Զելենսկին կարող է լիովին կորցնել բանակի նմատմամբ վերահսկողությունը: Դրանից հետո նա ինչքա՞ն կպահի աթոռը, մեծ հարց է:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69914

