Ինչպես հանկարծ Փաշինյանը ջերմ սիրով լցվեց Պուշկինի հանդեպ

Վերլուծություն

Ա­լիե­ւի հայ­տա­րա­րութ­յա­նը, թե ռուս­–ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կար­գա­վոր­ված են, հա­ջոր­դեց Բայ­րա­մո­վի այ­ցը Մոսկ­վա: Ու ինչ­պես ցույց տվեց ան­ցած շա­բաթ­վա վեր­ջե­րին կա­յա­ցած Լավ­րո­վի եւ Բայ­րա­մո­վի հան­դի­պու­մը, գո­նե տե­սա­նե­լի պլա­նում կող­մե­րը փոր­ձում են ցույց տալ, որ ի­րոք հայտ­նի ճգնա­ժա­մը հաղ­թա­հար­ված է:

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԲԱՅՐԱՄՈՎԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ

Ա­մեն դեպ­քում, Լավ­րո­վը նախ հի­շեց­րեց Շու­շիում Ա­լիե­ւի ա­րած հայ­տա­րա­րութ­յու­նը` ակ­նար­կե­լով, որ հենց այդ մե­սի­ջի հի­ման վրա էլ տե­ղի ու­նե­ցան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի այդ կար­գա­վո­րու­մը: Իսկ դա նուրբ ակ­նարկ է, որ նա­խա­ձեռ­նութ­յու­նը գա­լիս էր հենց Բաք­վից, այն է`հենց Բա­քուն է նա­հան­ջել իր նախ­կին կոշ­տութ­յու­նից, եւ Բայ­րա­մո­վի այ­ցի շրջա­նակ­նե­րում պար­զա­պես ձեռք են բեր­վել հա­մա­պա­տաս­խան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը: Ա­մեն դեպ­քում, Լավ­րո­վը պաշ­տո­նա­պես ֆիք­սեց` Բա­քուն եւ Մոսկ­վան հա­մա­ձայ­նութ­յան են ե­կել հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման հար­ցում, եւ կա փո­խա­դարձ հե­տաքրք­րութ­յուն առեւտ­րի հե­տա­գա ա­ճի հար­ցում: Ըստ այդմ, որ` երկր­նե­րին հա­ջող­վել է շրջել դժվար ժա­մա­նակ­նե­րի է­ջը եւ լիո­վին վե­րա­կանգ­նել երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը:

Իր հեր­թին բա­վա­կա­նին հե­տաքր­քիր միտք հնչեց­րեց նաեւ Բայ­րա­մո­վը: Այն է` «Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի միջեւ խա­ղա­ղութ­յու­նը ե­զա­կի հնա­րա­վո­րութ­յուն է ստեղ­ծում տա­րա­ծաշր­ջա­նա­յին բար­գա­վաճ­ման հա­մար»: Իսկ սա ակ­նարկ է, որ այն գոր­ծըն­թա­ցը, ո­րը դրված է ռուս­-ադր­բե­ջա­նա­կան այս նոր տե­ղա­շար­ժե­րի հիմ­քում, գո­նե Բաք­վում տես­նում են, որ­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին բնույ­թի: Ու նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ ռու­սա­կան կող­մը շա­րու­նա­կում է աս­տի­ճա­նա­բար ակ­տի­վաց­նել ադր­բե­ջա­նա­կան եր­կա­թու­ղու մի­ջո­ցով Հա­յաս­տա­նի հետ կա­պի գոր­ծըն­թա­ցը, կար­ե­լի է են­թադ­րել, որ այս­տեղ ո­րո­շա­կի խոր­քա­յին գոր­ծըն­թաց­ներ սկսում են ե­ռալ:

­Թե ի­րա­կա­նում ինչ է կա­տար­վում եւ ին­չու Ա­լիե­ւի հա­մար նո­րից ռու­սա­կան ուղ­ղութ­յունն այդ­քան սկսեց կա­րե­ւոր­վել, դեռ կվե­րա­դառ­նանք: Մինչ այդ տես­նենք, թե այս ի­րա­վի­ճա­կում ին­չով է զբաղ­ված Նի­կոլ Փա­շին­յա­նը: Իր նկա­րագր­մամբ` ըն­թեր­ցա­նութ­յամբ: «Կար­դա­ցի Ա­լեք­սանդր Պուշ­կի­նի «Եվ­գե­նի Օ­նե­գին» չա­փա­ծո վե­պը։ Իսկ Դուք ի՞նչ եք կար­դում»,–­ ե­րեկ գրել էր նա: Այն, որ այս խա­ռը օ­րե­րին Նի­կոլն ինչ­-որ բան կար­դա­լու ժա­մա­նակ է գտել, խրա­խու­սե­լի է: Մ­յուս կող­մից էլ` կար­դում է, թող կար­դա, ի՞նչ է աշ­խար­հով մեկ աղ­մուկ բարձ­րաց­րել: Բայց սա էլ ամ­բող­ջը չէ. ներ­կա­յաց­րել է նաեւ գիր­քը ձեռ­քին տե­սան­յութ, ո­րից ե­րե­ւում է, որ ոչ թե պար­զա­պես Պուշ­կին է կար­դում, այն կար­դում է բնագ­րով` ռու­սե­րե­նով:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊՈՒՇԿԻՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ու թեեւ Փա­շին­յա­նի ամ­բողջ նպա­տակն ըն­դա­մենը դա­սա­կան­նե­րի հետ շփումն է, բայց պատ­կե­րաց­րեք, թե այդ փոք­րիկ տե­սան­յու­թից ին­չեր կա­րող են մտա­ծել Մոսկ­վա­յում եւ Բր­յու­սե­լում:

­Մոսկ­վա­յում, ի­հար­կե, դա հա­մա­րե­լու են մե­սիջ. Զե­լենս­կին ա­մե­նուր Պուշ­կի­նի ար­ձան­ներն է ջար­դում, իսկ ա­հա Նի­կոլն ի ցույց է դնում, թե ինչ­քան է ի­րեն հո­գե­հա­րա­զատ ռու­սա­կան մշա­կույ­թը: Ո­մանք էլ մի­գու­ցե նման ժես­տը կհա­մա­րեն դե­րա­սա­նութ­յուն, բայց փաս­տը մնում է փաստ` ռու­սա­կան մշա­կույ­թի հետ հո­գե­կան կա­պեր ի ցույց դնող Նի­կո­լը դրա­նով նաեւ առն­վազն հար­ցեր է ա­ռա­ջաց­նե­լու եվ­րո­պա­ցի­նե­րի մոտ: Ա­վե­լին, Բր­յու­սե­լում հաս­տատ կզայ­րա­նան. մենք նրա հա­մար ծի­րա­նի շու­կա ենք ստեղ­ծում, Նի­կոլն էլ ողջ օ­րը հե­րիք չէ Պուշ­կի­նի գիր­քը ձեռ­քից չի դնում, դեռ մի բան էլ գո­վազ­գում է` ի­րեն ընտ­րած 700 հա­զար մար­դու «տա­կից» ուղ­ղոր­դե­լով դե­պի ռու­սա­կան մշա­կույթ:

­Չէ, աս­վա­ծում հեգ­նանք չկա: Ան­կախ այն բա­նից, թե Նի­կոլն ին­չու է ո­րո­շել Պուշ­կի­նի ռու­սե­րեն գիրքն այդ­պես ի ցույց դնել, Մոսկ­վա­յում եւ Բր­յու­սե­լում մո­տա­վո­րա­պես նման ռեակ­ցիա հաս­տատ կա­ռա­ջա­նա: Ու այս­տեղ պարզ հարց է ծա­գում` իսկ ին­չո՞ւ հան­կարծ Նի­կո­լը ո­րո­շեց նման տրյուկ ա­նել:

Այս ֆո­նին մեկ հե­տաքր­քիր դե­տալ եւս ար­ձա­նագր­վեց: Նա­խօ­րեին հայտ­նի դար­ձավ, որ Հա­յաս­տա­նից դե­պի Իս­պա­նիա ար­տա­հան­ված ծի­րա­նի խմբա­քա­նա­կը ճա­նա­պար­հին փչա­ցել է: Սա կա­րե­ւոր ազ­դակ է. ինչ­քան էլ, որ եվ­րո­պա­ցի­նե­րը խոս­տա­նան Հա­յաս­տա­նի ա­ռաջ բա­ցել եվ­րո­պա­կան շու­կան, խնդիր­նե­րը դրա­նով չեն լուծ­վե­լու. մի ան­գամ ծի­րա­նը լրիվ կփչա­նա, մյուս ան­գամ տեղ կհաս­նի փչա­նա­լուն մոտ վի­ճա­կում եւ մրցակ­ցութ­յա­նը չի դի­մա­նա: Իս­պա­նիա­յի հայ հա­մայն­քի խմբե­րից մե­կում զե­տեղ­ված հայ­տա­րա­րութ­յան մեջ կա այն հու­սադ­րող միտ­քը, թե` «սա վեր­ջը չէ» ու կա­նեն մաք­սի­մա­լը՝ նոր եւ թարմ խմբա­քա­նակ Իս­պա­նիա հասց­նե­լու հա­մար: Սա­կայն բիզ­նե­սի տե­սանկ­յու­նից այս նախ­նա­կան թես­տա­յին ար­տա­հա­նում­նե­րը մնում են չար­դա­րա­ցված. հա­մե­մա­տա­բար մեծ հե­ռա­վո­րութ­յուն­նե­րը եւ տեխ­նի­կա­կան հար­ցե­րը, ինչ­պես եւ սպաս­վում էր, հայ­կա­կան գյուղմ­թերք­նե­րի մուտ­քը եվ­րո­պա­կան շու­կա­ներ դեռ շատ եր­կար ժա­մա­նակ կպա­հեն ծայ­րա­հեղ ռիս­կա­յին դաշ­տում:

Ի­հար­կե, կա նաեւ հայ­կա­կան գյուղմ­թերք­նե­րը վրա­ցա­կա­նի եւ ադր­բե­ջա­նա­կա­նի ան­վան տակ Ռու­սաս­տան հասց­նե­լու տար­բե­րա­կը. ո­րո­շա­կի կո­րուստ­ներ լի­նում են, բայց գո­նե ինչ­-որ ե­կա­մուտ գա­լիս է: Սա­կայն բո­լորն են հաս­կա­նում, որ այդ մե­խա­նիզմ­նե­րի մա­սին ռուս­ներն էլ լավ գի­տեն. ե­թե մի պահ թող­նում են, որ դա աշ­խա­տի, հա­ջորդ պա­հին կա­րող է այդ «խո­ղո­վա­կը» եւս փակ­վի: Եվ արդ­յուն­քում, Փա­շին­յա­նին մնում է դի­մել Պուշ­կի­նի օգ­նութ­յա­նը, թե այ ռուս­ներ, ես Զե­լենս­կու պես չեմ, դուք եք ինձ հո­գե­հա­րա­զա­տը, այլ ոչ թե այն Եվ­րո­պան:

ԻՐՈ՞Ք ԱԼԻԵՎՆ Է ՆԵԹԱՆՅԱՀՈՒԻՆ ՀԱՄՈԶԵԼ

Ի­հար­կե, սա ըն­դա­մե­նը ի­րա­վի­ճա­կի տե­սա­նե­լի մասն է: Խոր­քա­յին ի­մաս­տով, հաս­կա­նա­լի է, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այս մեծ խա­ղե­րում ե­լակ-ծի­րանն ա­մե­նե­ւին էլ ա­ռաջ­նա­յին մե­ծութ­յուն­նե­րը չեն, հա­նուն ո­րի Նի­կո­լը, ա­ռա­վել եւս` Ա­լիե­ւը հան­կարծ այս­պես միա­ժա­մա­նակ հի­շե­ցին, թե որ­քան է ի­րենց հա­մար հո­գե­հա­րա­զատ ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նը:

Այս օ­րե­րին մեկ հե­տաքր­քիր դե­տալ եւս շատ բան սկսեց հու­շել: Իս­րա­յել­յան Ք­նե­սե­թում Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան թե­ման այդ­պես էլ չմտավ հաս­տատ­ման փուլ: Այդ ֆո­նին, ադր­բե­ջա­նա­կան աղբ­յուր­նե­րը թմբկա­հա­րում են, թե դա գա­լիս է Ա­լիե­ւից. Հեյ­դա­րո­վիչն է կապ­վել Նե­թան­յա­հու­ի հետ եւ խնդրել, որ այդ թե­ման օ­րա­կար­գից հա­նի: Ի­հար­կե սա սո­վո­րա­կան բլեֆ է. Ադր­բե­ջանն այն տրա­մա­չա­փի եր­կի­րը չէ, որ կա­րո­ղա­նա ազ­դել Իս­րա­յե­լի քա­ղա­քա­կան կուր­սի վրա, ո­րն ուղ­իղ կա­պի մեջ է երկ­րի ռազ­մա­վա­րա­կան շա­հե­րի հետ: Ա­ռա­վել եւս, որ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան թե­ման ա­մե­նե­ւին էլ Ք­նե­սե­թի օ­րա­կար­գից հան­ված չէ. պար­զա­պես մին­չեւ հոկ­տեմ­բե­րին սպաս­վող ընտ­րութ­յու­նեն­րը նիս­տեր չեն լի­նե­լու, եւ բա­զում հար­ցեր մնա­ցել են քննար­կու­նից դուրս:

Իսկ կոնկ­րետ Հա­րոց ցե­ղաս­պա­նութ­յան թե­մա­յով այլ պատ­ճառ­ներ կա­յին: Դեռ մին­չեւ Թ­րամ­փի` Ան­կա­րա այ­ցը կար եր­կու հնա­րա­վեր սցե­նար. պա­տեր­ազ­մը շա­րու­նակ­վում է կա՛մ ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ, կա՛մ մեծ հա­վա­նա­կա­նութ­յուն էր ստա­ցել Թուր­քիա­յի հետ բախ­ման տար­բե­րա­կը: Թ­րամ­փի այ­ցից եւ Էր­դո­ղա­նի հետ ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից հե­տո սկսվեց Ի­րա­նին նոր հար­ված­նե­րի փու­լը: Սա, ի­հար­կե, դեռ չի նշա­նա­կում, որ Իս­րա­յե­լի եւ Թուր­քիա­յի մի­ջեւ բա­խու­մը բա­ցառ­վում է. այս­տեղ լու­ծում­նե­րը մե­ծա­պես կախ­ված են դար­ձել, թե ինչ է­ֆեկ­տի­վութ­յուն կու­նե­նա Ի­րա­նի հետ այս նոր բա­խու­մա­յին փու­լը, ո­րը, ի դեպ, դեռ ան­գամ այս թե­ժաց­ման պա­րա­գա­յում դեռ վաղ է պա­տե­րազմ հա­մա­րե­լը:

Եվ ա­հա, ներ­կա պա­հին պատ­կե­րը սա է. ԱՄՆ-ն դեռ խու­սա­փում է ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մեջ Իս­րա­յե­լին ներգ­րա­վել, Ի­րանն էլ իր հեր­թին այդ երկ­րին հար­ված­ներ չի հասց­նում: Արդ­յուն­քում, հար­ված­նե­րի փո­խա­նա­կում է ըն­թա­նում հիմ­նա­կա­նում ԱՄՆ­-ի եւ Ի­րա­նի մի­ջեւ, որն այդ­պես էլ ցույց չի տա­լիս, որ ա­մե­րիկ­յան կողմն ու­նի վճռա­կան ա­ռա­վե­լութ­յուն: Ընդ­հա­կա­ռա­կը, Ի­րա­նը մի քա­նի միան­գա­մայն ցա­վոտ պա­տաս­խան­ներ հասց­րեց: Արդ­յուն­քում, ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րն ի­րենց ներ­կա տես­քով նո­րից մտել են փա­կու­ղի: Այ­սինքն, կա­րող են շա­րու­նա­կել նման փո­խա­դարձ հար­ված­նե­րը, ո­րը հա­զիվ թե բան փո­խի: Սա նշա­նա­կում է, որ ԱՄՆ-ն պետք է վերջ­նա­կան ո­րո­շում կա­յաց­նի. կա՛մ գնում է լիար­ժեք պա­տե­րազ­մի, ո­րը, ինչ­պես ան­գամ Վա­շինգ­տո­նում են խոս­տո­վա­նում, լիա­կա­տար ան­կան­խա­տե­սե­լիութ­յան դաշ­տում է: Կա՛մ պետք է վե­րա­դառ­նալ բա­նակ­ցա­յին դաշտ: Եվ այդ սցե­նա­րի դեպ­քում, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, թուրք­–իս­րա­յել­յան բախ­ման թե­ման նո­րից կգա ա­ռաջ­նա­յին օ­րա­կարգ:

Ու մինչ ներ­կա պա­հին լուծ­վում է Ի­րա­նի մեծ պա­տե­րազմ լի­նել–չ­լի­նե­լու հար­ցը, Թեհ­րա­նից նաեւ Հա­յաս­տա­նին, ա­սենք Ադր­բե­ջա­նին ուղղ­ված կի­սա­պաշ­տո­նա­կան մե­սիջ­ներ են գա­լիս. «Թ­րամ­փի մի­ջանցք» կոչ­վող հա­մա­կար­գը Ի­րա­նի հա­մար մնում է անվ­տան­գա­յին ի­մաս­տով գրե­թե նույն­քան ա­նըն­դու­նե­լի, որ­քան Հոր­մու­զի նե­ղու­ցը: Այս­տե­ղից, ա­վե­լի կոնկ­րետ` Ի­րա­նի շուրջ մեծ պա­տե­րազ­մի բռնկու­մից բխող վտան­գը հաս­կա­նում է ինչ­պես Ա­լիե­ւը,մ­ այն­պես էլ, թե­րեւս, Փա­շին­յա­նը: Այ­սինքն, որ ստեղծ­վել է մի ի­րա­վի­ճակ, երբ ա­վե­լի լավ է մնալ չե­զոք դաշ­տում, ինչն Ա­լիե­ւին պար­զա­պես պար­տադ­րում է նաեւ Մոսկ­վա­յի հետ կոշտ հա­րա­բե­րութ­յուն­ներն ա­րա­գո­րեն քիչ թե շատ ըն­դու­նե­լի մա­կար­դա­կի բե­րել: Մին­չեւ ա­վե­լի հաս­կա­նա­լի կդառ­նա, թե ում դիր­քերն են դառ­նում ա­վե­լի շա­հե­կան:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

­Բա­ցի այն ի­րա­վի­ճա­կից, ո­րը ծա­վալ­վում է Ի­րա­նի շուրջ, Փա­շին­յա­նի հա­մար այլ ցու­ցիչ­ներ եւս կան, ո­րոնք եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յան հետ կապ­ված ո­րո­շա­կի մտա­վա­խութ­յուն­ներ պետք է, որ ա­ռա­ջաց­նեն: Նախ, ներ­կա փու­լում ներ­հա­յաս­տան­յան հար­թա­կում Նի­կոլն ար­դեն գնա­ցել է այն­պի­սի ա­ղա­ղա­կող գոր­ծո­ղութ­յուն­նե­րի, ո­րոնք, ի­հար­կե, հար­ցեր են ա­ռա­ջաց­նում նա­ւե եվ­րո­պա­ցի­նե­րի մոտ: Ա­մեն դեպ­քում, եր­կար ժա­մա­նակ նման ա­պօ­րի­նութ­յուն­նե­րի հա­մար «տա­նի­քի» դեր Եվ­րո­պան հա­զիվ թե ցան­կա­նա խա­ղալ: Ու մյուս կող­մից էլ, կա նաեւ Մոսկ­վա­յի պա­հան­ջը` մին­չեւ այս տա­րե­վերջ կողմ­նո­րոշ­վել` Նի­կո­լը Եվ­րո­պա է գնում, թե մնում է ռու­սա­կան ուղ­ղութ­յան մեջ: Եվ նման է, որ ո­րոշ­ման բա­ցա­կա­յութ­յան դեպ­քում Մոսկ­վան ին­քը կկա­յաց­նի հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում: Ընդ ո­րում, նման ի­րա­վի­ճա­կը, ի­հար­կե, նաեւ Բր­յու­սե­լում է սրում կաս­կած­նե­րը, որ Նի­կո­լը ցան­կա­ցած պա­հի կա­րող է նաեւ ի­րենց «գցել», եւ որն էլ ա­վե­լի է սրում նրա հա­մար «տա­նիք» չմնա­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը:

Ու մյուս կող­մից էլ, այն զար­գա­ցում­նե­րը, ո­րոնք ներ­կա պա­հին նկատ­վում են Ուկ­րաի­նա­յում, գա­լիս է Նի­կո­լին եւս մեկ ան­գամ հու­շե­լու, որ ի­րա­կա­նում էլ եվ­րո­պա­կան «տա­նի­քը» հա­վերժ չէ: Այ­սինքն, կա­րող են ան­գամ Զե­լենս­կուն օ­րա­կար­գից հա­նել, էլ ուր մնաց` Նի­կո­լին:

Այս­պես, նե­րուկ­րաի­նա­կան նոր` «Ստ­վա­րաթղ­թե մայ­դա­նը» գնա­լով միայն թե­ժաց­ման մի­տում է ցու­ցա­բե­րում:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/69910 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում