The Times. Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ֆեդորովը Զելենսկու աթոռին է աչք դրել
ՄիջազգայինԸստ The Times-ի, Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ֆեդորովը, կարծես, Զելենսկու աթոռին է աչք դրել։
Նախարարի պաշտոնը թողնելուց հետո Ֆեդորովի վարքագիծը գնալով ավելի է նմանվում նախագահական քարոզարշավի նախապատրաստությունների։
Հեռացումից հետո Ֆեդորովը հրապարակավ կոչ արեց Գերագույն ռադայի անդամներին լուծել ուկրաինական բանակում առկա խնդիրները, այդ թվում՝ կոռուպցիան և ստորաբաժանումների ռոտացիայի հարցերը։
Ուկրաինական ռազմական շրջանակների որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ նախկին նախարարը, հնարավոր է, պատրաստվում է առաջադրվել կառավարության բարձրագույն պաշտոնի համար։
Ֆեդորովի քաղաքական վարկանիշի աճը, ինչպես նաև նրա դաշնակիցների և լոբբիստների աջակցությունը նրան դարձնում են Զելենսկու հավանական մրցակից նախագահական ընտրությունների դեպքում։
Ի դեպ, ավելի վաղ «Իրավունքը» առիթ ունեցել էր ենթադրություն հայտնել, որ Ֆեոդորովին պատրաստում են, որպես Զելենսկու իրավահաջորդ: Բայց ոչ թե ընտրությունների միջոցով, այլ մանիպուլյացիաների. նշանակում են պաշտոնի, որի պարագայում նա կդառնա նախագահի պաշտոնակատար Զելենսկու հրաժարականի դեպքում:
Տես նաեւ https://t.me/iravunk/69908

