Սահմանը պահում են միասին. ինչպես ռուս սահմանապահներն ու բագարանցին բռնեցին թուրք սահմանախախտին

Թեմա

Հունիսի սկզբին հայ-թուրքական սահմանին, սահմանամերձ Բագարան գյուղում, տեղի է ունեցել մի միջադեպ, որը հերթական անգամ ցույց է տալիս, որ սահմանների անվտանգությունը պահպանելը բոլորիս գործն է։ Սահմանը խախտած Թուրքիայի քաղաքացուն հայտնաբերել եւ ռուս սահմանապահներին է փոխանցել հենց գյուղի բնակիչներից մեկը՝ ՄԻՔԱՅԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ Նրա խոսքով՝ իր կատարածը հերոսություն չէր, այլ յուրաքանչյուր սահմանամերձ բնակչի բնական պարտականությունը։ «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ՝ պարզելով, թե ինչպես զարգացան դեպքերը, եւ ինչպիսին է ռուս սահմանապահների ու տեղի բնակիչների ամենօրյա համագործակցությունը։

Ո՞վ էր, ո՞ւր էր գնում, ի՞նչպես համարձակություն գտաք Ձեր մեջ՝ գործուն մասնակցություն ունենալ սահմանախախտին բռնելու հարցում:

Ճիշտն ասած, ասում են, թե Անկարայից է եկել, գյուղի մեջ նրան նկատեցի: Չեմ համարում, որ իմ արարքում հերոսական ինչ-որ քայլ կա, ամեն մեկիս պարտականություն է, որ պիտի կատարվի։

Իսկ ինչպե՞ս ստացվեց ռուս սահմանապահների հետ համագործակցությունը:

Մեքենայով գնում էի, ճանապարհին տեսա, որ տղերքն արդեն որոնում էին սահմանախախտին։ Ես էլ գյուղի կողմն էի իջնում, երբ տեսա անծանոթ մարդու, կանգնեցի, որ տեսնեմ` ով է: Ձեռքով փորձում էր ինչ-որ բան բացատրել: Հասկացա, որ նա է, ում փնտրում են: Ասաց՝ տաքսի՞, գլխով արեցի։ Եկավ, նստեց մեքենաս: Ռուսական զորամասը մեր գյուղին մոտ է, որ ինչ-որ դեպք է լինում, կարող ես արագ օգնություն կանչել: Մանավանդ, որ ես էլ մեքենայով էի, ուղիղ տարա զորամաս:

Այսինքն՝ զինված չէ՞ր, դիմադրություն ցույց չի՞ տվել: Իսկ ո՞ւր էր գնում, ի՞նչ նպատակով:

Գիտեր, թե տաքսի է նստել, ի՞նչ դիմադրություն՝ չնայած նրան, որ, ամեն դեպքում, թուրք էր, ես էլ մեքենայի մեջ մենակ էի, չգիտեի, թե ինչ կարող է լինել: Ինչ վերաբերում է, թե ինչ նպատակով, ուր էր գնում, չգիտեմ, ինձ չէր էլ ասի:

Փաստորեն, սահմանին այդքան էլ ամեն ինչ հանգիստ չէ: Այս առումով որքանո՞վ է կարեւոր ռուս սահմանապահների ներկայությունը:

Մեր երկրի համար շատ կարեւոր են ռուս սահմանապահները, քանի որ մեր սահմանները հիմա շատ վատ վիճակում են:

— Բայց, ըստ էության, փաստացի հաջողվում է տեղի բնակիչների եւ ռուս սահմանապահների միասնական ուժերով փորձանքներին դիմակայել…

Ստացվում է, որովհետեւ թե՛ բնակիչները, թե՛ սահմանապահները մի բան են ուզում, որ հանգիստ, խաղաղ ապրեն:

— Իսկ Ձեր համայնքում հաճա՞խ է նման դեպքեր լինում, թե՞ սա բացառիկ դեպք էր:

Չէի ասի, թե բացառիկ դեպք է, լինում են:

Բագարանում տեղի ունեցած այս պատմությունը հերթական անգամ հիշեցնում է, որ սահմանների անվտանգությունը կառուցվում է ոչ միայն ծառայողական հրահանգներով, այլեւ մարդկանց միջեւ տարիների ընթացքում ձեւավորված վստահությամբ ու համագործակցությամբ։ Հայաստանի անկախության առաջին տարիներից ռուս սահմանապահները հայ զինծառայողների հետ միասին ներգրավված են եղել հանրապետության արտաքին սահմանների պահպանության գործում՝ գործելով 1992 թվականի հայ-ռուսական միջպետական համաձայնագրի շրջանակում։

Այս երեք տասնամյակների ընթացքում փոխվել են քաղաքական իրողությունները, իշխանությունները եւ տարածաշրջանային մարտահրավերները, սակայն սահմանապահ ծառայությունն իր շարունակականությամբ դարձել է անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչ։ Սահմանամերձ համայնքներում այդ համագործակցությունը հաճախ դրսեւորվում է ոչ միայն ծառայության ընթացքում, այլեւ առօրյա մարդկային հարաբերություններում, երբ վտանգի պահին բնակիչներն ու սահմանապահները գործում են մեկ նպատակի շուրջ՝ պահպանել սահմանն ու ապահովել խաղաղ կյանքը։

Բագարանի դեպքը հենց այդ համագործակցության գործնական օրինակներից մեկն է՝ ցույց տալով, որ սահմանի անվտանգությունը հաճախ ապահովվում է համատեղ զգոնության, արագ արձագանքի եւ փոխադարձ վստահության շնորհիվ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում