Մեծ խաղի «պասերի» մեջ. կկարողանա՞ Հայաստանը խաղալ սեփական խաղը
ՏեսանյութերՄերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները մեկ անգամ ևս ապացուցում են, որ տարածաշրջանային հակամարտությունները վաղուց դուրս են եկել տեղային շրջանակներից և ուղղակիորեն ազդում են Հարավային Կովկասի վրա։ ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածությունը, Իսրայելի գործողությունները, Թուրքիայի ակտիվացումը և Ադրբեջանի բազմավեկտոր քաղաքականությունը ստեղծում են նոր աշխարհաքաղաքական իրականություն, որը Հայաստանին դնում է լուրջ փորձության առաջ։
Այս եւ այլ թեմաների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք տարածաշրջանագետ Արմեն Պետրոսյանի հետ:

