Այդ որոշումս չի նշանակում որ կավարտվեմ կարիերաս մեկ տարի անց. Մխիթարյան
Սպորտ
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ խոսել է նոր մրցաշրջանի սպասելիքների, թիմի հավակնությունների և իր ապագայի մասին։
«Մեր հավակնությունները մեծ են։ Ցանկանում ենք կրկին հաղթել առաջնությունում, նվաճել Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև հնարավորինս հեռուն գնալ Չեմպիոնների լիգայում։ Դրանք բարդ, բայց միանգամայն հասանելի նպատակներ են»,- նշել է կիսապաշտպանն ու նաեւ ավելացրել, որ մտադիր չէ կարիերան ավարտել «Ինտերի» հետ ձեռք բերված համաձայնության ավարտին.
«Ակումբի ղեկավարության հետ խոսել եմ միայն «Բոլոնիայի» դեմ խաղից հետո, որից հետո արել եմ իմ գնահատականները։ Հասկացա, որ կարող եմ ևս մեկ տարի խաղալ այստեղ։ Սակայն սա ամենևին չի նշանակում, որ ես ավարտելու եմ կարիերաս 2027 թվականին։ Հիմա պետք է կենտրոնանանք այս առաջնության վրա, իսկ հետագա տարիների մասին կմտածենք ավելի ուշ»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում Sky Italia-ն։

