ՀԱՅ ԸՄԲԻՇ ՀԱՅԿ ԽԼՈՅԱՆԸ UWW-Ի ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՇԱՐՔԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
ՍպորտՀունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ, Մ23 տարեկանների Աշխարհի չեմպիոն ՀԱՅԿ ԽԼՈՅԱՆԸ դարձել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած UWW-ի վարկանշային շարքի բրոնզե մեդալակիր։ Մրցաշարը կայացել է հուլիսի 17-19-ը։ Խլոյանը հանդես է եկել 97 կգ քաշային կարգում։ Նա բրոնզե մեդալի համար պիտի պայքարեր ռուս Մուսա Եվլոևի հետ, սակայն գոտեմարտը չի կայացել, քանի որ Եվլոևը վնասվածք է ստացել, ինչի արդյունքում էլ Հայկ Խլոյանն ավտոմատ կերպով դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր։
Հիշեցնենք, որ վերջերս Երևանում կայացած Բենուր Փաշայանի անվան միջազգային հուշամրցաշարում նույն Եվլոևին 3։2 հաշվով հաղթեց մեր ըմբիշ Հայկ Խլոյանը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

