Արցախահայությունը պատրաստ չէ հրաժարվելու ծննդավայր վերադարձի անօտարելի իրավունքից
ՆերքաղաքականԱռայժմ պաշտոնապես չի հայտարարվել, թե երբ կկայանան Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունները, սակայն քաղաքական շրջանակներում ակնկալում են, որ առաջիկա օրերին այդ հարցերի շուրջ վերջնական որոշումներ կարող են ընդունվել։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնից Աշոտ Դանիելյանի հրաժարականից հետո արցախցիների շրջանում կան մտավախություններ, որ Արցախի խորհրդարանը չի կարողանում համախմբվել ու նախագահի նոր թեկնածու առաջադրել, ընտրություն կազմակերպել։ Քննարկումները ի՞նչ են ցույց տալիս, կա՞ կոնսենսուս, անհրաժեշտ ձայներ կապահովվե՞ն նոր նախագահի ընտրությունների համար, առհասարակ ինչ է տալու այդ ձեւական ինստիտուտը տնավեր դարձած արցախցիներին հարցի պատաախանը փորձել ենք ստանալ արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանից.
- Իրականում բարդ է ասելը արդյոք կլնի քաղաքական կոնսոլիդացիա խորհրդարանական ուժերի կողմից նշված հարցի շուրջ թե ոչ, բայց համենայնդեպս կարծում եմ, որ ձևավորված իրողությունների պայմաններում բոլոր կողմերը պետք է բարձր քաղաքական գիտակցություն դրսևորեն հանուն ինստիտուտի պահպանման։
- Արդյո՞ք առկա իրողություններից հետո արցախցիները կարծում են, որ կարող են մի օր էլի վերադառնալ Արցախ։ Երբ հայկական Արցախի հետքն անգամ ջնջվում է ամենօրյա ռեժիմով թշնամու կողմից։
- Իհարկե, ինստիտուտը ֆորմալ բնույթ ունի, քանի որ այլ միջազգային իրավունքի սուբյեկտի տարածքային ամբողջականության սահմաններում չի կարող օժտված լինել պետական իշխանության գործառույթային առանձնահատկություններով, սակայն որոշակի դերակատարություն կարող է ունենալ արցախահայության իրավունքների պաշտպանության միջազգային գործընկերների տեսանկյունից, թեկուզ որպես ոչ պաշտոնական կողմ։ Ի վերջո արցախահայությունը պատրաստ չէ հրաժարվելու ծննդավայր վերադարձի անօտարելի իրավունքից, ուստի ինստիտուտի պահպանման հիմնական անհրաժեշտությունը հենց դրանով է պայմանավորված։

