The New York Times. Պենտագոնը թաքցրել է տասնյակ վիրավորված և զոհված ամերիկացի զինվորների մասին տեղեկությունները
ՄիջազգայինԸստ The New York Times-ի՝ Պենտագոնը թաքցրել է Իրանի հարվածներից հետո տասնյակ վիրավորված և զոհված ամերիկացի զինվորների մասին տեղեկությունները։
Թերթի տվյալներով, հարձակումների ժամանակ վնասվել են նաև մի քանի ամերիկյան ռազմական ուղղաթիռներ։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը չի հրապարակել ամերիկյան բազաների, այդ թվում՝ Հորդանանում գտնվող օբյեկտների վրա Իրանի հարվածների հետևանքների մասին տեղեկություններ։
Պենտագոնի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք պարտավոր չեն բացահայտել վիրավոր զինծառայողների թիվը, քանի որ նման տեղեկատվությունը կարող է օգնել Իրանին գնահատել իր հարձակումների արդյունավետությունը և ճշգրտել իր գործողությունները։
Իսկ ահա որոշ փորձագետներ մեկնաբանում են, որ քանի դեռ պաշտոնապես պատերազմական դրություն հայտարարված չէ, չեն գործում ռազմական դրության համար նախատեսված չափանիշները, եւ Պենտագոնն իրավասու չէ թեքցնել կորուստները, որոնք ամերիկյան բանակը կրում է անհասկանալի է, թե ինչի համար:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/69873

