Չորս տասնամյակ անց ցանկություն կա նկարահանվել «երջանկության մեխանիկա» ֆիլմում՝ Ալլա Թումանյանի հետ. Ռազմիկ Մանսուրյան

Մշակութային

Երկար տարիներ է, ինչ մեծ արվեստագետ՝ օպերային երգիչ, դերասան ՌԱԶՄԻԿ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ (Բուռչո) ապրում է Հայաստանի սահմաններից դուրս՝ հեռավոր Միացյալ Նահանգներում: Լինելով հայրենիքից հեռու, միեւնույն ժամանակ, արվեստագետի ոգին բաբախում է հայի սիրով, ուժով, ցավով, հույզերով: «Իրավունք»-ը ունեցել է բացառիկ հնարավորություն մեծ մտավորականի հետ զրուցելու, որը ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

— Պարոն Մանսուրյան, Դուք մշտապես ասում եք, որ առաջին հերթին երգիչ եք, ապա նոր դերասան: Իսկ հանդիսատեսը Ձեզ ավելի շատ որպես դերասա՞ն է ընկալում, թե՞ օպերային երգիչ:

Ժողովուրդը նախ ինձ ճանաչում է դասական երգիչ, ապա նոր կինոդերասան, քանի որ ես ավարտել եմ կոնսերվատորիան՝ որպես օպերային երգիչ:

— Ֆիլմում հնչեցրած Ձեր մեկ խոսքը դարձել է թեւավոր, եւ գիտեմ, որ դա եղել է Ձեր իսկ կողմից իմպրովիզ: Հաճա՞խ եք նման իմպրովիզներ անում ֆիլմերում:

Միշտ եմ արել իմպրովիզացիա եւ եթե լինում է առիթ, հիմա էլ եմ աանում: Դա իմ սիրելի ոճն է, բայց՝ չխախտելով տվյալ ֆիլմի ռեժիսորի պահանջները:

— Այժմ ստեղծագործական ի՞նչ փուլում եք:

— Այս պահին դադարեցրել եմ նկարահանումները, քանի որ ցանկություն կա նկարահանվել «Երջանկության մեխանիկա» ֆիլմում՝ Ալլա Թումանյանի հետ՝ չորս տասնամյակ անց: Դեռեւս ընթանում են կազմակերպչական աշխատանքներ:

— Գո՞հ եք մեր ֆիլմարվեստից եւ ի՞նչ կփոխեիք:

Նոր ֆիլմերում չեմ տեսնում այն, ինչ կար հին ֆիլմերում: Թվում է, թե առաջ ենք գնում, բայց ոչինչ չի փոխվում, քանի որ, ով հասցնում, կինո է նկարում՝ չկարեւորելով որակը: Դրա համար պետք է խիստ համակարգ, մինչդեռ դոփում ենք տեղում:

 —Եթե ֆիլմ նկարեիք Հայաստանի մասին, ինչպե՞ս կկոչեիք:

— Եթե որոշեի ֆիլմ նկարել, ապա կնկարեի միայն գեղարվեստական ֆիլմ ու անունը կքննարկեի սցենարիստի հետ: Բայց ,ամենայն հավանականությամբ, անունը կդնեի՝ «Ազնիվ խոսք»:

— Պարոն Մանսուրյան, Ձեր աչքերով ինչ գույներով եք տեսնում Հայաստանի ներկա քաղաքական եւ մշակութային դաշտը:

Շատ եմ ցանկանում վառ գույներով տեսնել Հայաստանը, բայց մի քիչ ուշանում է:

 — Ցավոք, իրավիճակներ են հասունացել հայրենիքում: Դուք, որպես մտավորական, այդ հարցերի շուրջ ինչպիսի՞ կարծիք ունեք:

Դժվար է խոսել մի բանի մասին, որից տեղյակ չեմ: Դուք՝ այդտեղ, ես՝ այստեղ, բայց լավատես եմ: Թող լավ լինի:

— Ինչ-որ բան ճանապարհի կեսից, կարծես թե, փչացել է, ո՞րն է պատճառը:

Իմ վարած մեքենան: Քանի դեռ տանից դուրս չեմ գալիս, լավ վարպետ չեմ գտնում, որ նորոգի:

— Ինչո՞ւ չեք գալիս:

Այս տարի գալ չեմ կարող՝ ոտքս վիրահատել են: Եթե ամեն բան լավ ընթանա, գուցե 2027 թվականին կգամ Հայաստան:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում