ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարարը՝ համացանցում քննարկումների մասին
ՏնտեսությունՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն՝ անդրադառնալով ՀՀ-ից Իսպանիա ծիրան արտահանելու մասին լուրերին:
«Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- պարզաբանել է փոխնախարարը:
Վերջին օրերին լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։

