Ռուսական հրթիռները հարվածել են թուրքական նավին
ՄիջազգայինՈւկրաինական «ստվերային նավատորմի» բեռնատար նավը այրվել է հարվածից հետո. հինգ նավաստի զոհվել է, հինգը՝ անհետ կորել։
Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտնում են, որ Ռուսաստանը Գվինեա-Բիսաուի դրոշի ներքո նավարկող, թուրքական սեփականության «Ոսկե Առյուծ» բեռնատար նավին հարվածել են երեք X-59 եւ X-69 թևավոր հրթիռներ։ Հացահատիկ տեղափոխող նավը լքում էր մարտական գոտին։
Հարվածից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել։ Անձնակազմի ութ անդամ տարհանվել և տեղափոխվել են Օդեսայի հիվանդանոց։
Որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69845

