«Սլավյանսկի բազար 2026»-ում Ադրբեջանի ներկայացուցիչն արժանացել է Բելառուսի նախագահի հատուկ մրցանակին

Մշակութային

Վիտեբսկում կայացավ «Սլավյանսկի բազար 2026» էստրադային երգի կատարողների միջազգային մրցույթը: Եզրափակիչ փուլում Ադրբեջանը ներկայացնող Նաֆիսա Ակիեւան արժանացավ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից «Սլավոնական հույս» հատուկ մրցանակին։

Պարգեւը հանդիսավոր արարողության ընթացքում հանձնեց Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ, «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթի  նախապատրաստման եւ անցկացման կազմկոմիտեի նախագահ Նատալյա Պետկեւիչը։

Դիմելով հանդիսատեսին՝ Բելառուսի փոխվարչապետը նշեց, որ մրցութային օրերին Վիտեբսկի ամառային ամֆիթատրոնի բեմից բազմաթիվ ջերմ խոսքեր են հնչել, սակայն ինքը եւս ցանկանում է շնորհակալություն հայտնել Բելառուսի նախագահին՝ 35 տարի շարունակ այս մրցույթը պահպանելու, վերածնելու եւ այն այնքան բարձր մակարդակի հասցնելու համար, որ այսօր այդ նշաձողը գերազանցելը չափազանց դժվար է։

Նրա խոսքով՝ հուլիսյան այս օրերին միլիոնավոր հանդիսատես եւ հեռուստադիտող վայելել են իսկական մշակութային տոն, իսկ «Սլավյանսկի բազարը» դարձել է բազմաթիվ երիտասարդ էստրադային կատարողների ստեղծագործական մեկնարկային հարթակը՝ միաժամանակ միավորելով արվեստի տարբեր ճյուղեր։

Նատալյա Պետկեւիչը փառատոնին մաղթել է դեռ բազմաթիվ հոբելյաններ, իսկ դրա բոլոր մասնակիցներին ու երկրպագուներին՝ 35 տարի անց կրկին հավաքվել Վիտեբսկի ամառային ամֆիթատրոնում՝ նշելու փառատոնի հերթական հոբելյանը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում