«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իրավիճակը կարելի է բնութագրել որպես «Հորմուզի ճակատամարտի» սկիզբ

Հանդիպում

Հորմուզի նեղուցում զարգացող իրադարձությունները փաստում են բանակցային գործընթացի ձախողման ու պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին: Անդրադառնալով առկա իրողություններին ասում է իրանահայ խմբագիր Արամ Շահնազարյանը.

- Իրանում Խամենեիի հրաժեշտի բազմօրյա արարողությունները կրոնական լինելուց բացի նաև հստակ քաղաքական ուղերձներ էին թե՛ իրանական հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը։
Յուրաքանչյուր փուլ իր մեջ պարունակում է հստակ պատգամներ և ուժի ցուցադրում։ Շուրջ 100 պետությունների պատվիրակությունների մասնակցությունը հստակ մեսիջ էր այն քարոզչության դեմ, թե իբր Իրանը մեկուսացած է միջազգային հանրությունից։ Սա պետական համակարգի կայունության ապացույց էր եւ փաստ, որ պատերազմըոչ թե թուլացրել, այլ որոշ ուղղություններով ուժեղացրել է Իրանի դիրքերը։
Այսօր մենք գործ ունենք նոր Իրանի հետ՝ ոչ միայն տարածաշրջանային կարևոր խաղացողի, այլ նաև միջազգային կարևոր դերակատարի հետ։ Իրանական առյուծը վաղուց էր արթուն, ուղղակի ննջում էր։ Հիմա արդեն այն վիճակում է, ինչպես առյուծը, որը դուրս է եկել որսի։

Արդեն ակնհայտ է, որ նախկին բանակցային գործընթացը փաստացի դադարել է, իսկ ռազմական գործողությունները տեղափոխվել են նոր փուլ։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես «Հորմուզի ճակատամարտի» սկիզբ։ Հիմա Իրանը փորձում է պահպանել իր դիրքերը, ռազմավարական առավելությունն ու Հորմուզի նեղուցի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը, մինչդեռ ԱՄՆ-ը ձգտում է փոխել խաղի կանոններն ու ընթացքը:

Բանակցությունների  այն պայմանները, որոնց շուրջ պետք է ընթանար գործընթացը, ձեռնտու չէին Միացյալ Նահանգներին և հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Միջազգային, այդ թվում՝ արևմտյան և ամերիկացի մի շարք փորձագետներ ևս պնդում էին, որ նման բանակցությունները ՄիացյալՆահանգների համար կապիտուլյացիայի տպավորություն էին ստեղծում, քանի որ Վաշինգտոնը համաձայնել էր քննարկումներ սկսել Իրանի առաջարկած պայմանների շուրջ։Ես կասկած չունեի, որ հաշվի առնելով Միացյալ Նահանգների վարչակազմի դիրքորոշումն ու Թրամփի գործելաոճը, նրանք ինչ-որ պահի խախտելու էին այս բանակցային գործընթացը։

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը