Վելիկոբուրլույան ճակատում ռուսներն ակտիվորեն գրոհում են առանցքային նշանակություն ունեցող Բելի Կոլոդեցը
ՄիջազգայինՎելիկոբուրլույան ճակատում ռուսական ուժերն ակտիվորեն գրոհում են առանցքային նշանակություն ունեցող Բելի Կոլոդեցը:
Բնակավայրից արևմուտք գտնվող հատվածն այս պահին գործնականում ամբողջովին մաքրված է: Ռուսական ուժերը մի կողմից, արդեն Բելի Կոլոդեցի արեւմտյան ու հյուսիսային ծայրամասերում են, մյուս կողմից, սկսել են դուրս գալ նաեւ բնակավայրի արեւելյան թեւ: Ելնելով իրավիճակից, մի շարք փորձագետներ գնահատում են, որ Բելի Կոլոդեցը ռուսները կգրավեն ամենամոտ ժամանակներց: նաեւ, որ այդ դեպքում նույնքան արագ կվերցնեն Յուրչենկո - Օլխովատկա ողջ գիծն ու դրանից հյուսիս գտնվող գոտին (Քարտեզ 1):
Այդ դեպքում ճակատային գիծը հասնում է Վելիկի Բուռտլուկի անմիջական մատույցներ, որտեղ ուկրաինական ուժերը լուրջ պաշտպանական համակարգեր չունեն:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69814

