Հորդանանի ավիաբազային հասցված իրանական հարվածները մեծ աղմուկ են առաջացրել ԱՄՆ-ում
ՄիջազգայինՀորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազային հասցված իրանական հարվածները մեծ աղմուկ են առաջացրել ԱՄՆ-ում: Ամերիկյան մի շարք աղբյուրներ շարունակում են պնդել, որ ԱՄՆ-ն ունի շատ ավելի մեծ թվով զոհեր, քան պաշտոնապես հաստատվում է: Նաեւ այլ կորուստներ:
Ըստ Wall Street Journal-ի՝ Իրանի հրթիռային հարվածը Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազային հաջողությամբ ոչնչացրել է ամերիկյան անձնակազմով մի քանի ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Ամենամտահոգիչը. այդքան գովաբանված ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգը չի կարողացել պաշտպանել Պենտագոնի այդ հիմնական օդային հանգույցը։
Ըստ ամերիկյան այլ աղբյուրների՝ Թեհրանի կողմից կարևոր թիրախների վրա ճշգրիտ հարվածներից հետո ամերիկացի պաշտոնյաները խոստովանում են, որ Չինաստանը կամ Ռուսաստանը, հնարավոր է, Իրանին տրամադրել են թիրախավորման հետախուզական տվյալներ։
Ավելին, որ չինացիների եւ ռուսների օգնությամբ Իրանը կատարելագործել է ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերը ներթափանցելու մեթոդները՝ օգտագործելով հրթիռներ, որոնք հասնում են չափազանց մեծ արագության և ունակ են մանևրել իրենց հետագծի վերջին փուլում՝ նախքան թիրախին հասնելը։ Վաշինգտոնը նաև մտահոգություն է հայտնել իրանական հարվածների ճշգրտության նկատելի աճի վերաբերյալ։

