«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ուկրաինայում «Ստվարաթղթե մայդանը» շարունակում է ծավալվել. Իրականում ինչ կա դրա տակ

Վերլուծություն

«Սիրսկի, անիծված, հեռացիր»: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի և նախկին պաշտպանության նախարարի աջակցության դեմ ցույցերը շարունակվում են արդեն երրորդ օրը Կիևում և այլ քաղաքներում։

Այսպիսով, պաշտպանության նախկին նախարար Ֆեդորովի աջակցության բողոքի ցույցերը աստիճանաբար վերածվում են գլխավոր հրամանատար Սիրսկիի դեմ ցույցերի։ Ցուցարարները վանկարկում են «Սիրսկի, անիծվի», «Սիրսկի դուրս»։ Օդեսա քաղաքում Ֆեդորովի հրաժարականի դեմ ցույցի ժամանակ տեղի է ունենում կրակե շոու՝ ծխային ռումբերով։ Ցուցարարները վանկարկում են «Վերադարձրեք Ֆեդորովին» և թափահարում դրոշներ։ Լվովում քաղաքապետ Սադովին մասնակցել է նախկին պաշտպանության նախարար Ֆեդորովի աջակցության ցույցին, ինչն արդեն ուղիղ մարտահրավեր է Զելենսկուն։

Ուկրաինայի նախագահի համար, թերեւս, ամենավտանգավորը մնում է այն ազդակները, որոնք գալիս են Եվրոպայից: Այն է` Ֆեոդորովը վերահսկում էր եվրոպական փողերով ստացվող ռազմական օգնության մի շարք ծրագրեր, եւ նրան հեռացնելը կարող է այդ ծրագրերի հարցում խնդիրներ առաջացնել: Խոսքը մասիանովարես անօդաչուների մասին է, որոնց արտադրությունը Եվրոպայում, դետալների տեսքով տեղափոխումն Ուկրաինա եւ այստեղ հավաքումը հենց Ֆեոդորովի կուրատորության տակ էր: Ընդ որում, ինչպես ակնարկում են ուկրաինական մի շարք աղբյուրներ, Զելենսկու համար Ֆեոդորովից ազատվելու հիմնական պատճառներից մեկը ասնավորապես այս ծրագիրն էր:

Նախ. Եվրոպայում այդ արտադրության կազմակերպումը լուրջ խնդիրներ առաջացրեց: Եթե Ուկրաինայում արտադրելու դեպքում միջին եւ մեծ հեռահարության անօդաչուների համար առաջ ստացվում էր 20-29 հազար դոլար ինքնարժեք, ապա եվրոպականի տարբերակով գինը կրկնապատկվում է` մոտ 60 հազարի կարգի: Ժամանակին դա ձեռնտու էր Զելենսկու կլանին. Երմակի մշակած սխեմայով, երկու անօդաչուներից մեկը մնում էր թղթի վրա. փաստաթղթերով այն արտադրվում էր, հասնում Ուկրաինա, ձեւակերպվում օգտագործված եւ դուրս գրվում: 50 տոկոսի «ձախ» շրջանառության դեպքում ամսական դա մոտ 1 միլիարդի միլիոն դոլարի եկամուտ էր կլանի համար: Բայց ահա, վերջին եվրոպական վարկի ստվերային կետերից էր, որ ողջ վերահսկողությունը պետք է իրականացնի Ֆեոդորովը, ով իր հերթին մի շարք մեխանիզմներով լիովին վերահսկելի էր արտաքին կոնկրետ կենտրոնների կողմից: Այդ մեխանիզմով ստացվող անօդաչուների ծավալները եւ էֆեկտիվությունը կրկնապատկվեց, ինչը վերջին մի քանի ամիսներին տեսանելի է: Բայց Զելենսկու կլանի «ձախ հաշվապահությունը» սկսեց լուրջ կորուստներ կրել: Մտածում էին մեխանիզմը փոխելու եւ անօդաչուները զենքի «սեւ շուկայով» կանխիկացնելու մասին: Սակայն չնայած Զելենսկու փորձերին, 60 հազար դոլարանոց խիստ թանկ անօդաչուները պահանջարկ չունեցան: 

Սա միայն անօդաչուների մասով: Ուկրաինական միանգամայն լուրջ աղբյուրների գնահատմամբ, ընդհանուր ամսական կորուստը մոտենում էր երկու միլիարդին: Իսկ այդ ֆինանսական կորուստները սկսում էին խնդիրներ առաջացնել երկրի ներսում կառավարելիությունը եւ իշխանությունը պահելու հետ կապված:

Ելքը ֆեոդորովին մինչեւ վերջ խամաճիկային վիճակում գտնվող մեկով փոխարինելն էր, որ համար նր դեմ հանեսին այդ «սեւ հաշվապահությունից» իր բաժինն ունեցող Սիրսկիին ւե գեներալիտետի մի մասին: Սակայն դա տորպեդահարվեց Եվրոպայից. ամեն մի պոտենցյալ թեկնածու ստանում է զգուշացում` եթե որոշի այդ խաղի մեջ մտնել, անմիջապես կթիրախավորվի: Միաժամանակ կազմակերպվեց «Ստվարաթղթե մայդանը», որը Զելենսկու համար լրջագույն ազդակ էր: Առավել եւս, որ դրան սկսում են մասնակցել նաեւ Ուկրաինայի արեւմտյան եւ շատ ավելի արեւմտականացված հատվածի ղեկավարներ, օրինակ` Լվովի քաղաքապետի տեսքով:

Զելենսկուն այս պահին ներկայացվում է Սիրսկիին հեռացնելու պահանջ: Սակայն դա ենթադրում է, որ նրան կփոխարինի արեւմտյան տերերին ուղիղ գծով ենթարկվող մեկը: Այդ դեպքում Զելենսկին լիովին կորցնելու է բանակի նկատմամբ վերահսկողությունը:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69809 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան