«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Աղիքային վարակի ախտանշաններով հիվանդանոց են տեղափոխել 7 անձ

Առողջապահական

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքից և հարակից բնակավայրերից աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 18 կանչ, իսկ 7 պացիենտ շարունակում է բուժումը Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում, «Արմենպրես»-ին  հայտնել է Բյուրեղավան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը պետք է ներկայացնի վերջնական հետազոտությունների արդյունքները։ Գիշերվա ընթացքում գրանցվել է 14 կանչ, որոնցից մեկը՝ Նուռնուսից, երկուսը՝ Արզնի գյուղից, մնացածը՝ Բյուրեղավանից։ Առավոտյան ժամը 09:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն ախտանշաններով շտապօգնության ևս 4 կանչ է գրանցվել։ Ահազանգողներից ոչ մեկը չի հոսպիտալացվել։ Այս պահին Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շարունակում է բուժում ստանալ երեկ ԲԿ տեղափոխված 7 քաղաքացի»,- ասել է Կարապետյանը։

Նա տեղեկացրել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ջրի նմուշառման փորձաքննության արդյունքները դեռ չեն ներկայացրել։

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ շտապօգնության ծառայությունը Բյուրեղավան համայնքից գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ։

 Հիվանդների հիմնական գանգատներն են ինքնազգացողության վատացումը, ջերմության բարձրացումը և որովայնի շրջանում ցավերը։

2026 թվականի ապրիլի 21-ին ևս Բյուրեղավանում արձանագրվել էին աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ Այդ ժամանակ հոսպիտալացվել էր 11 քաղաքացի։  

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը