«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի ԱԺ առաջին նիստին

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գում է.

«Նոր գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի ինտրիգներից մեկն էլ այն է լինելու, թե արդյո՞ք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կհրավիրվի առաջին նիստին եւ իր հայրապետական օրհնանքը կհղի ազգընտիրներին, ինչպես եղել է նախորդ գումարումների խորհրդարաններում։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33 հոդվածի համաձայն՝ «առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը»:

Մայր Աթոռի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մինչ այս պահը հրավեր չեն ստացել: Պարզ է, որ չեն էլ ստանալու: Կարկառուն ՔՊ-ականներից մեկը կատակեց, թե` ուզում է, թող ինքնակամ գա եւ օրհնի նիստը: Մեզ չհաջողվեց պաշտոնական մեկնաբանություն ստանալ՝ պատրաստվո՞ւմ է արդյոք Վեհափառն ինքնակամ այցելել խորհրդարան եւ հայրապետական օրհնանք հղել պատգամավորներին, որոնց մեծ մասը նրան հայհոյել ու վիրավորել է եւ նրա օրհնանքի կարիքը չի զգում։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը չպատասխանեց մեր զանգերին։

Իսկ իշխանական թիմում չեն պատրաստվում հատուկ հրավեր ուղարկել Վեհափառին եւ դա փորձելու են բխեցնել օրենքից, որ կաթողիկոսի ներկայությունը ոչ թե կանոնակարգի իմպերատիվ պահանջն է, այլ գրված է՝ «իրավունք ունի ելույթ ունենալ»։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ պատերազմ է հայտարարել, նա ու իր նեղ խմբակը Գարեգին Բ-ին կաթողիկոս չեն համարում եւ անգամ ՔՊ նախընտրական ծրագրում հոգեւոր առաջնորդին գահընկեց անելու ծավալուն սխեմա են ներառել, որը կյանքի կկոչեն հարմար պահին։

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը 2003 թվականից մասնակցել է ԱԺ բոլոր գումարումների անդրանիկ նիստերին։
Հիշեցնենք նաեւ՝ առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը, որն արդեն չորրորդ անգամ կիրականացնի ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը։ 80-ն անց Հասանովն ազգային փոքրամասնության ցուցակով խորհրդարանում է դեռեւս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից։

Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են. ի դեպ, «ԱԺ կանոնակարգ» օրենքում դեռ երդման նախկին տեքստն է դրված, մինչդեռ շաբաթներ առաջ ՔՊ-ականները երդման տեքստն էլ փոխեցին՝ հարմարեցնելով իրենց վարած ապազգային քաղաքականությանը։ Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը, այն է՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում. ԱԺ նախագահի, նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։

Մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտելը, տեղի են ունենում ամենօրյա նիստեր, ապա ձեւավորվում են մշտական հանձնաժողովները, ինչպես նաեւ՝ ԱԺ խորհուրդը: Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ: Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից հետո գործող կառավարության լիազորությունները դադարում են, եւ այն շարունակում է աշխատել որպես ժամանակավոր կառավարություն` մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։ Եթե որեւէ կուսակցություն կամ կոալիցիա ունի խորհրդարանական մեծամասնություն, ապա հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում այդ մեծամասնության ներկայացրած թեկնածուին»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69780 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում