Զելենսկին վախեցած է, որ Արեւմուտքն իրեն կարող է ամեն պահի դուրս գրել
ՄիջազգայինՈւկրաինայում ընթացող ընդդեմ կադրային փոփոխությունների բողոքի ցույցեր աչքի առաջ դառնում են ավելի զանգվածային։ Տարբեր քաղաքներում ընթացող բողոքի հավաքներին սկսել են միանալ ոչ միայն կատրային փոփոխությունենրին դեմ հանդես եկող զանգվածը, որն անթաքույց առաջնորդվում է արեւմտյան հրահանգավորմամբ, այլ նաեւ դժգոհ զանգվածը, որն Ուկրաինայում բացահայտ մեծամասնություն է: Նշանակո՞ւմ է սա,որ Ուկրաինան կրկին մոտ է Մայդանին։
Առաջին պլանում, ամբոխը պահանջում է Ֆեդորովի վերականգնումը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հրաժարականը: Տրամաբանորեն, իրավիճակը տարօրինակ է: Ուկրաինացիները ատում են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը բոլոր սահմաններն անցած մոբիլիզացիայի պատճառով: Այն դեպքում, երբ մոբիլիզացիայի հիմնական պատասխանատուն Ֆեդորովն է, որի օրոք էլ զինկոմիսարիատներն անցան բացարձակ «բեզբրեդելի»: Այնուամենայնիվ, նրա հրաժարականը հասարակության կողմից բացասաբար ընդունվեց, ինչը նշանակում է, որ քարոզչական շատ լուրջ ռեսուրսներ են կենտրոնացված այս ամենի համար:
Այսինքն, որ Ուկրաինայում բողոքի ցույցերը «ստվարաթղթե մայդանը» բեմադրված և վճարված է, դա հաստատ է: Այսինքն, կվերածվի՞ այն մանդատի. դա եւս կախված է բեմադրիչների սցենարից: Այս պահին մեկ բան է տեսանելի. Զելենսկին հարվածում է առաջiն հերթին այն կադրերին, որոնք ունեն ԱՄՆ-ի կողմից հովանավորողների համարում: Բայց կան նաեւ դրվագներ, երբ պաշտոնանք են արվում նաեւ «մաքուր» եվրոպական հովանավորյալները: Ու միաժամանակ ամենուր նշանակելով «ժամանակավոր պաշտոնակատարների», որոնք ենթարկվում են անձամբ իրեն: Այն է` Զելենսկին զգուշանում է բոլոր թեւերից, յուրաքանչյուր լիդերից, որ կարող է իրեն պոտենցյալ փոխարինող դառնալ: Իսկ դա նշանակում է, որ նա, այնուամենայնիվ, ունի այն մտավախությունը, որ Արեւմուտքն իրեն կարող է ամեն պահի դուրս գրել:

