ԱՄՆ-ն անձնական պատժամիջոցներ է պատրաստել Պուտինի դեմ
ՄիջազգայինԱՄՆ-ն անձնական պատժամիջոցներ է պատրաստել Պուտինի դեմ. Սենատը հրապարակել է «դժոխային պատժամիջոցներով» օրինագիծ։
Օրինագիծը մշակվել է հանգուցյալ ռուսաֆոբ Լինդսի Գրեհեմի նախաձեռնությամբ։
➖Պատժամիջոցները կուղղվեն Պուտինին, Ռուսաստանի բոլոր քաղաքական և ռազմական առաջնորդներին և խոշոր գործարարներին։
➖Այն նաև կազդի պետական ձեռնարկությունների և օտարերկրյա ընկերությունների վրա, որոնք, ըստ ԱՄՆ-ի, աջակցում են ռուսական պաշտպանական արդյունաբերությանը։
➖Հնարավոր կլինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ռուս պաշտոնյայի դեմ՝ ըստ ԱՄՆ հայեցողության։
➖Փաստաթուղթը նախատեսում է պատժամիջոցներ Ռուսաստանի «ստվերային նավատորմի», ինչպես նաև պատժամիջոցներից խուսափել փորձող օտարերկրյա անձանց և նավերի դեմ։
➖Խոշոր ռուսական բանկերի ակտիվների և գործունեության արգելափակում:
➖Առաջարկվում է նաև սահմանափակումները տարածել խոշոր էներգետիկ նախագծերի վրա։
➖Մինչև 500% մաքսատուրքեր այլ երկրների նկատմամբ` Ռուսաստանից ներմուծման համար:
➖Մինչև 100% երկրորդային մաքսատուրքեր ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդների համար։
Օրինագիծը շուտով կքննարկվի։
Որոշ փորձագետներ նկատում են, որ նման պատժամիջոցները հավասարազոր է պատերազմի հայտարարման: Ամեն դեպքում, ռուս-ամերիկյան հարաբերությունները, այդ թվում` դիվանագիտական հարաբերությունները կզրոյանան:
Այլ փորձագետներ ավելի մռայլ կանխատեսումներ ունեն: Նրանց գնահատմամբ, նման պատժամիջոցները զրոյացնում են միջազգային իրավունք հասկացությունը` դրա բոլոր բաղադրիչներով հանդերձ: Այդ թվում ամենավտանգավորը` միջուկային զենքի չտարածման պայմանագիրը:

