«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. Ազատություն

Տնտեսություն

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

 

«Դեռ ամիսներ առաջ էր «Ազատություն»-ը գրել, որ նա հետաքրքրված է վարկային պարտքի դիմաց ռուսական ՎՏԲ բանկին անցած հանքի ձեռքբերմամբ։ Փաստացի, Ամուլսարի ոսկու հանքավայրից հետո սա ներկայում արևմտյան երկրորդ խոշոր ներդրումն է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում։

 

Ով է հանքի նոր սեփականատերը

 

Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի փաստաթղթերից պարզ է դառնում, որ Թեղուտի հանքավայրը շահագործող «Կուպրար ՌԱ»-ի նոր բաժնետերը «Դայնեմիք ֆրոնտիեր հոլդինգս» ընկերությունն է։ Այս ընկերությունը ՀՀ-ում գրանցված չէ, ըստ բաց աղբյուրների, այն հիմնադրվել է 2025-ի օգոստոսին Ամերիկյան Տեխաս նահանգում։

 

Տեխասի հարկային ռեգիստրից «Ազատության» ստացած փաստաթղթերի համաձայն, ընկերությունը ղեկավարում է Ֆլորիդայում գրանցված Կոնստանտին Սոկոլովը։

 

Այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարությունը 52-ամյա ֆինանսիստ, ներդրող Կոնստանտին Սոկոլովին նշանակել է Սյունիքով անցնելիք ռազմավարական ճանապարհի զարգացման TRIPP+ հիմնադրամի ղեկավար։

 

«Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կնախագահի Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները», – գրել էր հեղինակավոր The Guardian պարբերականը՝ հավելելով՝ Սոկոլովը նախկինում պետական պաշտոններ չի զբաղեցրել։

 

Սոկոլովը մինչ TRIPP-ում ներգրավումն արդեն հայտնի էր Հայաստանում՝ որպես հեռահաղորդակցության օպերատոր «Վիվա Արմենիա»-ի համասեփականատեր․ 2024-ին նա ձեռք էր բերել ընկերության 20 տոկոսը։

 

Ապրիլին ՎՏԲ բանկի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոստինն ազդարարել էր՝ «ՎՏԲ-ն Հայաստանում պղնձի արտադրությամբ զբաղվող օբյեկտի վաճառքի վերջին փուլում է»։

 

Թեղուտի հանքավայրը երկրորդն է Հայաստանում պղնձի ու մոլիբդենի պաշարներով. գնահատված պաշարները հասնում են 450 մլն տոննա հանքաքարի։ Թեղուտում կա նաև լեռնահարստացման կոմբինատ, որ շահագործման հանձնվեց ավելի քան 10 տարի առաջ։ Հանքը շահագործում էր «Վալլեքս գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը գործարար Վալերի Մեջլումյանն էր։ 2018-ին հայտնի դարձավ, որ «Վալլեքս գրուպ»-ը չի կարողանում մարել ՎՏԲ-ից վերցրած վարկային պարտավորությունները, ու 380 մլն դոլար պարտքի դիմաց հանքն անցավ ռուսական պետական մասնակցությամբ ՎՏԲ բանկին։

 

«Թեղուտ»-ի՝ ՎՏԲ-ին չմարած վարկային պարտավորությունների ծավալը, ըստ 2024-ի հաշվետվության, կազմում էր ավելի քան 162 միլիարդ դրամ՝ մոտ 440 մլն դոլար:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը